SmOkE Me HarD...

SmOkE Me HarD...

Sunday, April 24, 2011

Հույսի Ռեքվիեմը...



******


Իմ հոգնած ուղեղը էլ ավելի լավ է զգում քո հոգնած սիրտը...
1 րոպե 20-րդ վարկյանին դադարեց նվագը քո մոր ձայնի.դու մեռար ՝ խոստանալով իմ մեծության փառքը...
Եվ ես՝  Վելզեվուլյան Հմայքովս մեռցնում եմ քեզ՝ դաշնամուրը գցելով գլխիդ....
Մեռիր, Սիրելիս, ապրելուդ  պսակը անհոտ է քթիդ,
Ու հայրդ հուսահատության չափ խեղկատակությամբ հավատում է քեզ. Այ քեզ պառանոյա...
Մեռա՞ր սիրելիս, ես քեզ թաղում եմ Արարատյան դաշտերում, որ արևը տաքացնի օձածնունդ մարմինդ...
Եվ մինչ դու փտում ես, ու մերձավորի սրտխառնուկ  լացը խոնավացնում է ուռչող մարմինդ,
Ես գալիս եմ քեզ տեսության....
Եվ այսօրվա էկզիստենցալ իդեոլոգիան  քո արշավանքն է Լիսալա, որ իմ մահվան գետն է...
Եվ մինչ քո անօգնական մարմինը զնգում է դատարկությունից,
Ես կթնդամ ներս՝ ուտոպիական հարսանիքիդ զգեստը հագիս,
Եվ անօդ մարմինը, որ զատիկի պատյանե դագաղում է,
Կպայթի կարմիր ռուսսիտա համբույրից...
Եվ ինչպիսի՜ էկստազ. Էքսպրեսիոնիստական մարմնակտոր պատերը ապագայի դարձան քեզ գերեզման....
Հիրավի, ոտքերս արդեն ցավում էին....

                                                                                                        21.04.11
                                                                                                              կներես...

Patience





God, I can`t Pray U....but i have Ur Patience...

Monday, April 18, 2011

ԵՐԿԻՆՔԸ.....




"Բարի գիշերը" որպես բարև...Բարև, հրեշտակներ....այսօր երգում ենք ձեզ....
Մուսան գալիս է  իրեն "թանկացնելով",ալարկոտ մանկան նման, բայց գալիս է ասելու "Հրեշտակ" ամենքին ու հատուկ նրանց, ում երբևէ հուսահատության էկստազի մեջ անվանել ենք հրաշք կամ ուղղակի տաք արև, որ փայլում է շիկա-գանգրահեր երիտասարդ հրեշտակի նման...
Այս երգը կրում է անժամանակին մի տարր, որ ստիպում է անտեսել երևանյան մռայլ դեմքը,  միացնել թևերը ու հաշվելով գույնզգույն երկինքների շերտերը՝  հասնել նրանց, որ կան , եղել են, ու նույնչափ չկան....դրանք մեր կյանքի հրեշտակներն են....
Եվ ես հրեշտակային հիերարխիայի դասակարգումից ընտրում եմ սերովբեմերին(серафимы)....որ ամենամոտն են գտնվում Աստծուն.....նրանք սիրո հրեշտակներն են, լույսի ու կրակի...երբ այդ ամենը վառում են մեր մեջ միանգամից՝ որպես հավատի կրակ....որ պահեր է սիրում...
Սերաֆիմները ծնում են աստվածային սերը և մեր կողքին են, երբ մեր սրտերում կայուն սեր կա....6 թևանի հրեշտակները մշտապես ձգտում են Աստվածայինին, ուր էդեմական անուշաբույր նեկտարն է ու ձգտումը սիրո, կիրք-կրակի ու լույսը հավեժության. չէ որ բոլորս էլ ուզում ենք հավերժ ունենալ մարդկանց, հավերժ իշխել սրտերում ու  մի օր 7-րդ երկնքում դառնալ 6 թևանի.....
Բարև, Իմ սրտի Լուցիֆեր, կարոտել եմ քեզ, այժմ , երեկ ու վաղը....քո կենդանի իդեալական կերպարը ամենահրեշտակայինն է. չէ որ գահընկեց եղած Լուցիֆերը նույնպես Սերաֆիմ էր...