SmOkE Me HarD...

SmOkE Me HarD...

Sunday, March 27, 2011

Я хотела бы быть Клубникой!!!!

 Իմ հին ընկերուհուն՝ Սյուզիին,  որ գալիս է վաղ ժամանակներից` 17 տարեկանից, խոսք էի տվել այս նյութը...թեմատիկան, պարզվեց, նա շատ է սիրում...իսկ հետաքրքիր ու պատրաստի նյութը ես ունեի, որ գրել էի Երկիր-Մեդիա հեռուստաընկերության ՝ ժամանցային ծրագրերից մեկի համար ու նմանատիպ մի քանի նյութի համար ես ստացա իմ առաջին աշխատավարձը.....հաճելի էր))))





******

Հոգեփոխությունը այսօր  շատ ակտուալ թեմա է : Հոգեփոխությունը ուսումնասիրում է  մարդկային հոգու ծնունդը , զարգացումը  և դրա հետ կապված փոփոխությունները : Առաջին անգամ հոգեփոխության մասին խոսվում է  «Տրիստան  և Իզոլդա»  լեգենդում , որտեղ սիրահարների գերեզմանին ծառեր են աճում ՝ պահելով սիրահարների հոգիները , որպեսզի մահից հետո վերածնվեն ՝ արդեն  առհավետ:
Ավստրալիական  մարդակեր ցեղերը  կարծում էին , որ հոգին անընդհատ վերածնվում է , և ամեն մի նորածին  հին մահացած բարեկամի վերածնումն է: Հնդկաստանի և Աֆրիկայի ժողովուրդները առաջնորդվում էին այն հավատալիքով, որ հոգին վերածնվում է կենդանիների մեջ : Հնդկական  ցեղերը թաղում էին մահացած երեխաներին ճանապարհի մոտ, որպեսզի հոգիները կարողանային մտնել մոտակայքով անցնող մայրերի մեջ և նորից վերածնվեին:Կամ մահացածի կրծքին դնում էին որևէ բարեկամի ձեռքերը, հետո թափ տալիս մեկ այլ բարեկամի գլխին, և վերջինիս երեխան ստանում էր մահացածի ունեցվածքը և ժառանգում հասարակական դիրքը:
Մեկ այլ օրինակ : 1860թ. Վանկուվեր կղզում մի երիտասարդ մեծ համբավ էր վայելում հնդկացիների մոտ , քանզի կոնքի վրա ուներ մի նշան ՝ հրազենից ստացած: Ենթադրում էին, որ նա մի առաջնորդ էր,որ մահացել էր 4 դար առաջ՝ նույն տեղում վիրավորված,  և վերադարձել էր տղայի կերպարանքով : Իսկ Նիգերիայում  նորածին երեխային դիմավորում էին՝ ասելով ՝ «Դու նորից վերադարձար»:
Ստրկության մեջ գտնվող սևամորթները ռեինկորնացիան տեսնում էին ինքնասպանության մեջ ՝ ցանկանալով ազատվել ներկայի տանջանքներից ՝ նորից վերածնվելու ակնկալիքով:
Հետաքրքիր է նաև հետևյալ վարկածը: Սևամորթ  ցեղերը,հիացած ու ապշած սպիտակամորթների  մաշկով և հզորությամբ (քանզի գտնվում էին սպիտակամորթների ազդեցության տակ ), որոշեցին, որ իրենց նախնիները երկիր են վերադարձել այս կերպարանքով:
 Իսկ Աֆրիկայում հին ցեղերը կարծում էին , որ չար հոգիները մտնում էին բորենիների մեջ, իսկ բարի հոգիները ՝ օձերի:
 Հոգեփոխության հիմքում ընկած է մարդու երկրային կյանքը, ձեռքբերումները և բարոյական նորմաները,որոնցով նա առաջնորդվել է: Համաձայն այս առեղծվածային գիտությանը, ամեն մարդ ինքն է որոշում իր ճակատագիրը , որը բացատրվում է որպես « Կատարյալ երևույթների ազդեցությունը ներկայի և հետագա կյանքի վրա »: Հոգին վերածնվելով ստանում է  նախասահմանված ճակատագիր և ազատ ընտրության հնարավորություն և, չհասնելով կատարելության, չի ընկնում դրախտ և հոգեփոխության երկարատև պրոցեսում հասնում է կատարելության և գտնում «բարձրագույն» աշխարհը:
Սուրբ գրքում,սակայն ասվում է , որ «Մարդուն տրված է մեկ անգամ մեռնել,իսկ հետո գալու է Աստծո դատաստանը » : Քրիստոնեությունը ինքնին մերժում է հոգեփոխությունը:
Հին ժամանակներում հոգեփոխության փիլիսոփայական տեսանկյունը ներկայացնում է «Օրիգենի» եկեղեցին, բայց հետագայում ինքը՝ փիլիսոփա Օրիգենը,հրաժարվում է այդ մտքերից և Ալեքսանդրապոլում 217թ.  սկսում է գլխավորել քրիստոնեական դպրոց:
Բրահմայականությունը ռեինկորնացիա երևույթը համարում է բարձրագույն Աստծո՝ Բրախմայի մի մասը : Վերածնումից հետո այն կարող է միաձուլվել Բրախմա Աստծո հետ և գտնել փրկություն:
Բայց գիտության ու փիլիսոփայության ավելի զարգացած փուլերում փոխվում են տեսակետները :Բուդդիզմը մի փոքր այլ կերպ է մեկնաբանում այս հարցը: Ըստ Բուդիստական քարոզչության՝ հոգին բաղկացած է մի շարք փոքրագույն, չբաժանվող մասնիկներից՝դրախմաներից , որոնք մահանալիս ոչնչանում են իսկ հետո վերածնվում ՝ կազմելու մեկ այլ ամբողջություն:
Վարկած կա, որ ինքը՝ Բուդդան, անցել է 550 վերածնումների միջով ՝ տանելով  ծանր տանջանքներ  անհաշիվ տարիների ընթացքում : 4 անգամ նա  հայտնվել է Մագա-Բրամի տեսքով , 20 անգամ Սեկրայի տեսքով  և  շատ անգամներ անցել  արքաների , ստրուկների, փղերի , օձերի , մկների , գորտերի միջով : Իր վերջին վերածնման ժամանակ նա ընտրել է արքայական ընտանիք հնդկական Գաուտամա ցեղում , դրա համար էլ Բուդդային երբեմն անվանում են  Գաուտամա կամ  Շակամունի ՝ սերած շակևների ցեղից(չնայած ես ուսումնասիրում եմ Բուդիզմը, ու Բուդդայի պատմությունը սկսվեց նրա ծնունդով ու Բուդիզմի մեջ չնշվեց բուն հոգեփոխության  ու նորից վերածնվելու գաղափարը): 
Հոգու վերածնման մեջ կա նաև այն վարկածը , որ մարդիկ խուսափել են սպանել կենդանիներին՝ հավատացած , որ իրենց բարեկամների հոգիները նրանց մեջ են:
Ճանապարհորդները պատմում են , թե ինչպես մի ցեղ աղերսում էր ՝ չսպանել մի արջի, քանի որ նրա խոժոռված դեմքին տեսնում էին իրենց նախատատերից մեկին : Էսկիմոսների մոտ կանայք սնվում էին միայն թռչնի մսով՝ համոզված լինելով, որ իրենց ամուսինների հոգիները վերածնվում էին արջերի մեջ:
Հին արմատներ ունեցող  Ջայնիզմ կրոնում (կրոնի հետևորդները կրում են  սպիտակ զգեստ), որը ավելի հին  է , քան բուդդայականությունը և տարածված է միայն Հնդկաստանում, քարոզիչները ծածկում էին նույնիսկ իրենց քիթն ու բերանը՝ վախենալով կուլ տալ նույնիսկ անտեսանելի կենդանի էակներին:
Անտիկ փիլիսոփաներին նույնպես հետաքրքրում էր այս հարցը: Հին աշխարհի երկրներում ՝ Հին Հունաստանում, այս գիտությունը առկա էր փիլիսոփաներ Պիգաֆորի և Պլատոնի աշխատություններում:  Պլատոնի « Ֆեդր » աշխատությունում  ներկայացված  է այն համոզմունքը  , որ վերածնումը տեղի է ունենում 1000 տարին մեկ:
Ըստ անտիկ փիլիսոփայության՝ թռչունների մեջ ապրում էին թեթևաբարո հոգիները, իսկ անարգված հոգիները՝ խխունջների մեջ : Անտիկ պատմաբան Պորֆիրին իր «Պիֆագորի կենսագրականը » աշխատության մեջ  գրում է , որ անտիկ փիլիսոփա Պիֆագորը անցել է մի շարք վերածնումների միջով: Ինքը՝ Պիֆագորը պնդում էր ,որ նա երբեմն եղել է հին հունական դիցաբանության աստված ՝ լրաբեր  Հերմես աստծո որդին, մյուս ծնունդին եղել է  զորավար Եվֆոբրոմը ,որին սպանել է  Սպարտայի թագավոր Մենելավոսը Տրոյական պատերազմի ժամանակ:
 Երիտասարդ գրող Լև Տոլստոյը  մի անգամ ՝ որսի ժամանակ, ընկնում է  ձիուց  և երբ ուշքի է գալիս , նրան թվում է , թե  շատ վաղուց այդ տեսարանը ՝ նապաստակի ետևից վազելը , ձիուց ընկնելը ,  վերապրել է : Տարբեր երկրներում կատարած հարցումները ցույց են տվել , որ   մարդկանց մեկ  չորրորդը  ունեցել է այդպիսի զգացում : Հետագայում Տոլստոյը իր « Պատերազմ և խաղաղություն »  գրքում  անդրադառնում  է մետեմպսիխոզին(Գիտություն, որ ուսումնասիրում է հոգեփոխությունը):
 Գրականության մեջ նույնպես շատ են հանդիպում  մետեմպսիխոզին վերաբերող գրքեր , և ամենառաջին ուսումնասիրողներից է եղել  բժիշկ  Ռայմոնդ Մուդին իր «Կյանք ՝ կյանքից  հետո » գրքով ,որտեղ զետեղված են 150 –ից  ավելի փորձեր : Ըստ Ռայմոնդ Մուրի ՝ Ռեինկորնացիայի նախանշաններն են ՝ հիշողությունները, վախերը , խոսելաձևերը, հատուկ ինդիվիդուալ պահվածքը , ֆիզիկական հատկությունները ՝ խալեր մարմնի այն մասերում , որտեղ մահացու վերքեր են ստացել նախորդ կյանքում:
Մեծ համբավ է վայելում նաև ֆրանսիացի արդի գրող Բերնարդ Վերբերի « Հրեշտակների կայսրությունը »  գիրքը , որտեղ հոգիները դարեր շարունակ  գոյատևում են վերածնման պրոցեսում , որը կազմված է 25%  ժառանգականությունից, 25% ճակատագրից և 50 %  ազատ ընտրությունից : Ժառանգականությունը որոշվում է նախկին ապրած կյանքով:  Ճակատագիրը  վերածնվող հոգին  կազմող  այն էլեմենտներն են, որոնք մնացել են անցյալ կյանքից, չգիտակցված ցանկություններից, սխալներից  և հոգեկան ցավերից : Ազատ ընտրությամբ հոգին  կիսով չափ ինքն է որոշում  իր անելիքը : Հետո  վերածնվող հոգիները հավաքում են միավորներ ՝ հասնելու  բարձրագույն յոթերորդ երկնքին ՝ ընկնելով դրախտ: Առաջին  երկինքը  կապույտ է,որտեղ ընկնում են աստղային փրփուրի միջով…Երկրորդ երկինքը սև է ՝ վախերի մի աշխարհ…Երրորդ երկինքը կարմիր է ՝ ֆանտազիաներով լցված…Չորրորդը  բոլոր  ժամանակների նարնջագույն երկինքն է , հինգերորդը ՝դեղին երկինքը իմացության , որտեղ բացվում են մարդկության ամենամեծ գաղտնիքները …Վեցերորդ կանաչ  երկինքը  գեղեցկության երկինքն է ,գույների ու ներդաշնակության …Իսկ յոթերորդը դեռ մնում է չբացահայտված…


Հարց է առաջանում . արդյոք այս ամենը իր մեջ պարունակում է որևէ ճշմարտություն: Գիտությունև դեռևս ի վիճակի չէ պատասխանել այս խճճված ,բայց և չափազանց հետաքրքիր հարցերին : Յուրաքանչյուրիս մնում է  ինքներս խորանալ մեր հիշողության մեջ և  ձևավորել մեր սուբյեկտիվ կարծիքը …