SmOkE Me HarD...

SmOkE Me HarD...

Monday, February 7, 2011

HASTA LA VISTA!!!


Ժամանակն է հավաքել ճամպրուկը իմ փոքրիկ ուղևորության....և երազելով Կուբան, գնում եմ Ծաղկաձոր!!!!հեհե...մի քանի օրից կգամ...նոր մտքերով, նկարներով....ու թեմատիկան շատ սահուն կերպով փոխող բլոգը էլ ավելի ուրախ է հնչելու...
Հ.Գ. Հայկո, սիրելիս, համաձայնության եկանք...Հետքերը փոխվում են....Hasta la Vista amigos....

La Fresita en Cuba...!!!

Ամեն ինչ սկսվեց թիթեռներից, երբ Գեղեցկության սրահի հատակը թափանցիկ ապակուց էր, իսկ մեջը՝ անսահման թիթեռներ...մի ժամանակ ապրած, իսկ այժմ չորացած գեղեցկություն....
Թիթեռները գլխում, թիթեռներ որովայնում ու ...դու ինձ թիթիեռներ ես նվիրում.....
Թիթեռները մետամորֆոզվեցին գլխումս, դարձան կուբայական պատկերներ կուբայական գեղեցկուհիների, որ հիասքանչ են ու երբեք չեն հետևում  նորաձևությանը, եվ նրանց մոտ չես գտնի USA VOGUE բոլորիս հայտնի պատճառներով...ու դժվար էլ հետևեն.....նրանք ունեն իրենց նորաձևությունը՝ գեղեցիկ, մերկ ոտքեր, բարակ իրաններ, մինիմալ հագուստ սնդուկներից հանած, սիգար, պարեր, որ գեղեցկացնում են կուբայական կոնքերը, աֆրիկյան շատ սիրելի խմիչք՝ ogogoro, որ թարգմանվում է  kai-kai, push-me-push-you...հիանալի աղանդեր, որ ուղղակի գերում է իր գույներով ու ելակներով՝ Cuban Strawberries with Meringue Ice-Cream...և ...Cuba Libre, por favor....
300ml full cream milk
1 vanilla pod (I used some vanilla powder
4 large egg yolks
100g vanilla  sugar
300ml double cream
Crushed meringues, to taste










Թիթեռները իմ աչքին միշտ ասոցացվել են իմ պաշտելի ու մեծագույն սեր՝ Կուբայի հետ...և ես գտա կուբայական թիթեռին՝ Calisto....
42 ենթատեսակներ, որոնցից 1ը ապրում է Ջամայկայում, 1ը՝ Պուերտո Ռիկոյում և 2ը՝ Կուբայում...


Նրանք ամենուրեք են..իմ սիրելի գրականության, արվեստի , ֆիլմերի ու Tattoo գրքերում՝ ամեն տեղ որպես ազատության, սիրո ու հույսի նշան...և ունեն  իմ անվան մի մասը իսպաներենում՝ MARIposa.........
Թիթեռը FresiTa-յի պատկերացման մեջ ամենագեղեցիկ  կինն է, որ ունի ամենաթեթև բնավորությունը, սիրում է ձեզ անչափ մեծ կրքով, հանկարծակի  հոգնում է իր ծաղիկներից  ու բոլորից շատ սիրում է երկինքը.....
Նրանք հին են, շատ  հին, 190 միլիոն տարեկան...սիրում են արևածագ ու մայրամուտ՝ կնոջ նման, նազում են օդում ու երկար ժամանակ թևիկները արագ թափահարելով՝ մնում են  երկնքում...






հետաքրքիր են չէ՞...թիթեռե-նամականիշներ..


Սիրում եմ թիթեռներ, որովհետև սիրում եմ Կուբան, սիրում եմ Կուբան, որովհետև այն կարծես թե դուրս է մնացել ժամանակից ու ապրում է պարերի, սիգարների ծխի ու գիթարի ելևէջների մեջ, որ երգում են CHAN-CHAN....իսկ մենք միշտ երազել ենք ապրել ժամանակից դուրս...

http://www.youtube.com/watch?v=6JEdf7XsV5g


Հ.Գ. Ամեն ինչ սկսվեց այստեղից....