SmOkE Me HarD...

SmOkE Me HarD...

Tuesday, July 12, 2011

12.07.11.Հանդիպման վայրը` Gelato.




Ես կարծես թե գրելու եմ այն 50 բանաստեղծությունները, որ ասացիր...իսկ ինձ այդ պահին թվաց ծիծաղելու չափ անհավանական...
Ինչևէ....ժամանակը հոսում է..դու հարցնում` ինչու ես էդպիսինը....իսկ ես պատասխանում նույն բանը` այն եմ ինչ կամ...
Ուզում եմ, բայց ուզելս պարտվող կողմն է Չուզելու մարտում, եվ իմաստազրկվում է ուզելս....Նույնիսկ գիշերը չի փոխում մտքերս, 3:26-ին, երբ կիսաքուն ուղեղս գրում է քնել-զարթնելով այն ՆՈՒՅՆԸ, որ քեզ տանելու է ՄԻՇՏ...ՀԵՌՈՒ....


*****
Շնորհավոր, դու չհասցրեցիր դառնալ մեկ ամսական,
“Մանուկը” մնաց անատամ, իսկ կուրծքը արդեն ապրել էր գրգռության ախորժանք:
Իմ մանչուկ, Իմ միս, իմ արյան զավակ,
Իմ սրտի կապույտ աստղ, իմ ծաղկափառ դատաստան,
Ես ատեցի քեզ, սիրեցի մի քիչ,
Եվ ահա լռության մահախոս նինջ.
…ես հեռանում եմ. Կրծիր ոտքերս, ասա. մի գնա, սատանի ծնունդ,
Դու, ախտավոր կուսածաղիկ, որ կուսազանց է
Ու Կուսամայր քո սիրուն…
Ինչու լռեցիր, իմ մանուկ, 20 օրական մանկիկ, որ կծել էր սիրում…
Մինչդեռ նա մեծ էր ու սարսափազդու անբիծ պահելու համար…
Ախ, ափսոս կրծքերը, կաթնաղբյուր կրծքերը,
Որ գռգռմունքի շոյանքն են ապրել ու չեն մոռանա…
….Քո ԵՍ-ը, որ երկնեց անահ երազներ`
Մանուկի մաշկի պես մետաքս,
Ամպերի պես ծանր, տկար, հիվանդածին ու թոքախտավոր.
..իսկ դու հազում էիր, ասում. “Թոքախտավոր եմ, ինձ մի շնչիր”,
Գիտեի. Մեռնելու էր,
Քանզի վախկոտ էր,
Անտաղանդ`շնչելուն անպետք,
Հոգևոր հոգին մոր պես անպիտան, անփոփոխ լինելու չափ տևական…
Շնորհավոր ծնունդդ, որ պիտի թխեինք պաղպաղակե տորթ,
Մանուկին օծեինք յուղաջրում տորթի,
Ու այդժամ սրբասուրբ հոգին նախանձի տիղմով կփաթաթեր նրան.
….անբարո լինելու չափ մաքուր էր արգանդը նրա…
Իմ “աղջիկ”, իմ կանաչաչյա Եվա..որ տեսար
Անկիրք հեռուն,
Ցավերը կարմիր,
Տանջանքի վարդեր,
Հույզի ծաղիկներ,
Անհունի աստղեր,
Հավիտենության ոսկե արտեր
Ու լուսե թիթեռի տխրության հանգիստը ինքնասպանության `
Խեղդվելով մայրական կաթի մեջ…
*****
Քառասունքին դեռ 10 օր կա, իմ ՄԵՌԵԼՈՑ-ՍԵՐ-ԱՂՋՆԱԿ


12.07.11