SmOkE Me HarD...

SmOkE Me HarD...

Monday, June 27, 2011

Ամառային Փափկություն



Ամենատաք պարը,  ամենահիանալի ֆիլմը, ամենաչքնաղ Կուբան, ամենամաքուր սերը...ամենասառը ամառը....
Մենք ենք տաք...)))



*****
Եվ  գնացքը գնում է.
Մատերիալիստական սերը հաղթում է էմոցիոնալ վիշապին
Ու  վառում վերջինիս պոչը…
Եվ այն խանձվում է, ձեթ-կիրքը  ճարճատում է ինքնահրկիզման թավայում`
Գնդակվելով մսային կոտլետ , որ երբեք չի կշտացնելու….
Նյութական է,
Անհավանական,
Քարկոծելու չափ պիղծ ու սգերթի նման դանդաղ  մարսվող…մարմնիս  նման,,,,
Համբուրում եմ քեզ,
Ժամանակը ծամում է կոնքերիս ոսկորները
Ու թքում քո կանաչ աչքերին.
Կուրացած ընթրիք ու ելակով ապուր`
Մահու չափ գեղեցիկ ու սատկած շան համով…
Ես քեզ ասացի. “ Ես խորշելու չափ հիստերիկ եմ ու սրտխառնուք բերելու չափ խառը նյութապաշտ”,
Ատիր ինձ, վառիր դեմքս, ու  քեզ ճաշ եփիր մատներիցս….
Թող ծխախոտիդ պես կուլ գնամ շուրթերիդ
Ու քրտնես ինձ “գոլորշի –սեր”…
Եվ այնժամ,  մինչ ես գծում եմ  պաթետիկ իդեալիզմի  փշալար-պլանը,
Դու դավաճանում ես “Աստծուդ”,
Անձրևում մորենագույն, թանձր ու խուլ կանաչ ՍԵՐ, որ  ամենաբույրն է….
Իմ անաղմուկ գեղեցկությունը ներկվում է երկնագույն, կարմիր ու նարնջագույն,
Եվ պատրաստ է “կապույտ սիրամարգ” երազանքը Հետևը խաղացնելու`
 Այս անգամ հավերժ ենք մեռնելու…
Տոնախմբությունից ուշացած երեխաների անդառնալի ու մոլի ագահությամբ
Դու մսխում ես մարմինս երակներից դուրս,
Ու իմ մարմնական աշխարհը սկսում է մահանալ աֆրիկյան որբուկի նման քո հայր ձեռքերում…
Արդյունքում. Ուտոպիա է, իմ անհնար երևակայած աշխարհը,
Որ ունի դրախտային քաղաքը նախկին Չսիրեկանի…
Իմ  ամենայսօրիկ սեր,
Այլանդակ դյուրագրգիռ
Որ անվերջ ինքնիրեն գրգռում է` մինչ ինքասպառումը
Եվ իմ ողբերգական իդեալիզմը հերթական  անգամ  ապրում է  իր օրգազմը….
Եվ հնդկական ՍԵՐ- Լակշին  հաղթում է, անբարո արբանք ապրում`
Ստեղծելով էսթեթիկական պարադոքս.
Ասկետիկ նիհարությունը գեդոնիզմի ճարպակալության դեմ…
Եվ դու հասկանում ես,
Եվ ես հասկանում եմ`
Մոլորվել ենք…
Մինչդեռ դու ունես երջանկության երրորդություն,
Մանդարինի երանավետ հրճվանք,
Ճոճանակ, որ կոտրվեց….
Առանց քեզ ասես միայնակ եմ ես….

 *******

Հ.Գ.
 Հ.Գ. Պահը այնքան  հիասքանչ է, որ արժե....հիրավի, արժե.......