SmOkE Me HarD...

SmOkE Me HarD...

Monday, June 27, 2011

Ամառային Փափկություն



Ամենատաք պարը,  ամենահիանալի ֆիլմը, ամենաչքնաղ Կուբան, ամենամաքուր սերը...ամենասառը ամառը....
Մենք ենք տաք...)))



*****
Եվ  գնացքը գնում է.
Մատերիալիստական սերը հաղթում է էմոցիոնալ վիշապին
Ու  վառում վերջինիս պոչը…
Եվ այն խանձվում է, ձեթ-կիրքը  ճարճատում է ինքնահրկիզման թավայում`
Գնդակվելով մսային կոտլետ , որ երբեք չի կշտացնելու….
Նյութական է,
Անհավանական,
Քարկոծելու չափ պիղծ ու սգերթի նման դանդաղ  մարսվող…մարմնիս  նման,,,,
Համբուրում եմ քեզ,
Ժամանակը ծամում է կոնքերիս ոսկորները
Ու թքում քո կանաչ աչքերին.
Կուրացած ընթրիք ու ելակով ապուր`
Մահու չափ գեղեցիկ ու սատկած շան համով…
Ես քեզ ասացի. “ Ես խորշելու չափ հիստերիկ եմ ու սրտխառնուք բերելու չափ խառը նյութապաշտ”,
Ատիր ինձ, վառիր դեմքս, ու  քեզ ճաշ եփիր մատներիցս….
Թող ծխախոտիդ պես կուլ գնամ շուրթերիդ
Ու քրտնես ինձ “գոլորշի –սեր”…
Եվ այնժամ,  մինչ ես գծում եմ  պաթետիկ իդեալիզմի  փշալար-պլանը,
Դու դավաճանում ես “Աստծուդ”,
Անձրևում մորենագույն, թանձր ու խուլ կանաչ ՍԵՐ, որ  ամենաբույրն է….
Իմ անաղմուկ գեղեցկությունը ներկվում է երկնագույն, կարմիր ու նարնջագույն,
Եվ պատրաստ է “կապույտ սիրամարգ” երազանքը Հետևը խաղացնելու`
 Այս անգամ հավերժ ենք մեռնելու…
Տոնախմբությունից ուշացած երեխաների անդառնալի ու մոլի ագահությամբ
Դու մսխում ես մարմինս երակներից դուրս,
Ու իմ մարմնական աշխարհը սկսում է մահանալ աֆրիկյան որբուկի նման քո հայր ձեռքերում…
Արդյունքում. Ուտոպիա է, իմ անհնար երևակայած աշխարհը,
Որ ունի դրախտային քաղաքը նախկին Չսիրեկանի…
Իմ  ամենայսօրիկ սեր,
Այլանդակ դյուրագրգիռ
Որ անվերջ ինքնիրեն գրգռում է` մինչ ինքասպառումը
Եվ իմ ողբերգական իդեալիզմը հերթական  անգամ  ապրում է  իր օրգազմը….
Եվ հնդկական ՍԵՐ- Լակշին  հաղթում է, անբարո արբանք ապրում`
Ստեղծելով էսթեթիկական պարադոքս.
Ասկետիկ նիհարությունը գեդոնիզմի ճարպակալության դեմ…
Եվ դու հասկանում ես,
Եվ ես հասկանում եմ`
Մոլորվել ենք…
Մինչդեռ դու ունես երջանկության երրորդություն,
Մանդարինի երանավետ հրճվանք,
Ճոճանակ, որ կոտրվեց….
Առանց քեզ ասես միայնակ եմ ես….

 *******

Հ.Գ.
 Հ.Գ. Պահը այնքան  հիասքանչ է, որ արժե....հիրավի, արժե.......

Thursday, June 16, 2011

Մեխ-Մենակությունը...

  
Եվ այս մեխերը մտան հիշողությանս մեջ, ու ես այնտեղից դուրս հանեցի այն տողերը, որ պահում են այս պատկերը. ես գտա իմ տողերի արտացոլանքը` այս նկարը.....Օրեր շարունակ Ֆրիդայի տանգոն մտքումս պարում է, իսկ վաղը "The Club"-ում, "իմ անմահ ......" հետ նախաճաշելիս, ագահորեն թերթելու եմ նրա նկարները ու էլի կարդալու տողեր, որ արտաբերել են Դիեգո Ռիվերայի հանդեպ Ֆրիդա-Կալոյական-անհասկանալի-մուսա սերն ու կիրքը, որ արվեստ դարձավ.....

*****

Ու կասեք. Միայնություն չկա,
Միչդեռ ոչ ագռավ է, ոչ էլ ոսկե թռչնակ`
Հաստ փետուրներով ետևն խաղացնող,
Ոչ էլ մանկության անհույս կախաղան…
Նա է տպագիր գրում  մատներիս փոխարեն,
Որ  մարմնիս երկայնքով պարող պչրանքին չի խաբնվում…
Ու ոչինչ այնքան եղելական չի եղել….
Ու նա դեռ ոչինչ է, նոր ձևավորվող,
Մանկան նման խճճվող իր իսկ  արգանդային տնակում,
 Սեղմում է, մկրատում թիթեռներիս թևերը,
Որ պիտի դառնային  զգացական ասելիք  հարթության վրա…
Ու նա զռում է, անդաստիարակ այլմոլորակայինի նման,
Նեխում իր մեջ,
Ձայներ  արձակում մտքի անսահմանության սնդուկում`
Արձագանքելով արձագանքը….
Եվ նա ծակոտում է մեխային կրծքավանդակը`
Հասարակածված շնչառական խողովակներով…
Ու պայթում է ողնաշարի այն ոսկորը,
Որ ճզմում է թիկունքի  լայնացումը..
Թռչել չկա~….
Ու նա է, նա, որ փռում է մարմինդ համակերպման կմախքի վրա`
Փնտրելով խեղկատակ նմանակ սպիտակ քթով…
Ու ձանձրալի քիմիկոսը կանաչ հայացքով
Հյուսվածքներդ իրար է հյուսում,
Ու տձևացած ոտքերդ հայտնվում աթոռի տակ…
Գրամեքենան դեռ յուղում է նրան,
Թղթեր են թափվում  մարդակերպ գազանի բերանից,
Որ ելք է բացում ճակատից…

2. Երկրորդ ոսկորն է փշրվում աջ թիկունքի…
Շուրթերս փքնում, մատներս դառնում յոթ հատ
Ու զայրույթի հիացական հայելում հաշվում Թարթիչներս
Ինքնանկարման երկրորդ հանդեսում…
Ու դու դեռ քաշում ես հոգուս մեխերը,
Որ թիկունքս են պահում….
Ա~խ, երրորդ ոսկորն է ճաքում….

Wednesday, June 15, 2011

Սիրելի.....սիրելի....սիրելի....



Եվ նա ասաց: " Ես քնելուց առաջ լսում եմ Մաչետէ "նրբություն" երգը.......ինչ տարօրինակ է հնչում հայկական թարգմանությունը, իսկ ես այսօր պաթետիկ լեզվաբան եմ, որ ուղղակի ընկնում է բարդ բառերի էկստազի մեջ ու ուզում թարգմանել ամեն ինչ. հետո ինչ որ չի լսվում...միևնույն է, ազգայնամոլությունը իր ճյուղավորումներով կփրկի մեր հումանիստությունը, ու մենք չենք սկսի ատել այս հիանալի քաղաքը, որ ամեն օր մեզ ճանապարհներ է տալիս քայլելու ու ստիմուլներ` գնալու.....մինևնույն է, մենք ուզում ենք փախչել, նապաստակի նման, հերոսի նման` գնալու` հեղափոխություն անելու Աֆրիկա մայրցամաքի որևէ երկրում ու հուսալու, որ մեր միսիան կատարված է....մինչդեռ Լիլը ասեց: "Մենք միշտ բողոքելու ենք, լինենք Մայամիում, Նյու Յորքում , Կուբայում թե Մալազիայում....
Բայց ես կասեմ. միևնույն է, ժամանակը ասես կանգ է առել այս քաղաքի գլխին, ու երեկվա դևը վառում է ապագայի բոլոր կամուրջները.....ապագայի ճանապարհները նեղ են, տնակները փոքր, օդը "համ չունի", իսկ մարդիկ վաղուց սովոր են կաղապարված գոյատևել, ոչ թե շնչել այն 3-րդ թոքով, որ ոչ բոլորը ունեն. ապրելու խղճուկ իմիտացիա....որ քամում է մեզ` որպես ժամանակի անհամ գինի, որ երբեք չի արբեցնելու....և նրանք ընկնում եմ դեսուդեն, քանդում թվացյալ պատեր, գժվում, այլասերվածության աստիճանի սկսում սիրել իրար, տենչալ գազանի պես` լափել ու սիրել մարմիններ, իսկ ես միշտ ատել եմ մարմնական սիրո գերակշռումը......ու գնաց "փչացած ուղեղների դարաշրջանը..."...Էրիխ Ֆռոմը ասում էր. " Մարդիկ չեն ուզում դուրս գալ հասարակության նորմաներից, զանցի դա կբերի մենակության զգացումի սրացմանը, իսկ սերը միայն ինդիվիդուալների շնորհն է:"....ու ես տեսնում եմ նրանք, պայծառ ուղեղներին, որ ուրիշ ժպիտներով են ժպտում....Իսկ քաղաքը....քաղաքը մեր միտքն է, որ ծնում է էլի մտքեր` բողոք-գոյատևման, անհույս հիասթափության, ամբոխի դեգրեդացման ու սակավաթիվ երիտասարդների, որ պահում են ապագան. նրանք ուրիշ են...իսկ քաղաքը, քաղաքը ամեն ինչի սկիզբն է, բացի այն սկզբից, որ դառնում ենք մենք` որպես ամենի սկիզբ....իսկ քաղաքը, միևնույն է, ճզմում է դեմքեր, քեզ սարքում սուշիանման մի անիմաստ կերակուր իր իսկ երախի համար....նա քեզ սիրում է, սիրում է այնպիսին, ինչպիսին որ կերտում է քեզ......իսկ դու, դու կամ մնում ես, կամ գնում.....2սն էլ հաղթանակած պարտություն է...

Մարդը ամեն տեղ մարդ է` մի փոքր շատ, մի փոքր քիչ երջանիկ.....իսկ մի հերոս ասաց: "Ասում են, մարդիկ երբեք երջանիկ չեն լինում...."...իսկ ես կասեմ. "Երջանկությունը պահի մեջ է....".....իսկ Բոլոր ճանապարհները բերում են տուն...

Եվ ես արդեն տանն եմ....)))

U got me Hypnotized.....


I catch your eyes, try not to smile. 
I check your style. I feel your wise. 
We have a drink, then go outside. 
Talk for a while, and then we ... kiss!
We play the game, start to move.
I feel my heart, you feel the beat. 
I take your hands, you turn around slow.
We start to feel, it's time to go...

*****

Saturday, June 11, 2011

Իմ անունն է Ջազ...

Եվ մենք դեռ լսում ենք Բլյուզի լավագույն երգերից մեկը.....Սեմ Կուկ, որի երգերը կատարվում են սևամորթների կարևոր առիթների ժամանակ...
Երբ Բարակ Օբաման 2008 թվականին հաղթեց, նրա ելույթում հնչեցին Կուկի՝ այս երգի բառերը....
"Ճանապարհը երկար էր, բայց այսօր՝ այս ընտրությունների ժամանակ, ինչ մենք արեցինք այս գիշեր, փոփոխությունները եկան Ամերիկա...՛

՛
Երբ տարիներ առաջ երաժշտական ճաշակի կտրուկ փոփոխություններ եղան, բյլուզը
դարձավ իմ ներքին ձայնը, որին ես լսում էի ամեն գիշեր, ու միակ սերը, որ չի դավաճանելու....
՛՛Բլյուզմենը երգում է իր սիրելի մասին, որը հեռացել է...՛՛...բլյուզ, բլյուզ...բլյուզ...և այս ելևէջները տարիներ անց միախառնվելու էին աֆրիկյան Ռեգթայմի հետ ու ծնվեր վերջին հարյուրամյակի հիանալի ուղղությունրերից մեկը, որ աշխարհին տվեց Լյուի Արմսթրոնգ ու Մայլզ Դեվիս....
՛՛Ամերիկան ջազի միջոցով դուրս հորդեց այն էներգիան, որ պահել էր իր մեջ...՛՛
Ջազ է նվագում մեր հոգին, իսկ մենք ամենքս մեր կյանքի ջազմենն ենք, իհարկե այն կյանքի, որ շնչում է հիանալի քաղաքի յուրահատուկ վայրերում, մտածում է կրքի առաջացման ու դրա ռիթմային թակումի մասին, դաշնամուրային սեր ու բառերի բացակայություն. ահա գլխավոր հայտնությունը, որ ժխտում է բառային անհեթեթությունները ու հրամայում. ՛՛ Լռեք, երբ ջազն է հնչում....՛՛
Եվ այն հնչեց 20-րդ դարում՝ որպես դարի նախաբան, Նոր Օռլեանում....Սինթեզվեցին աֆրիկյան ու եվրոպական երաժշտությունները ու բլյուզն ու ռեգթայմը դարձան ջազի պրոտոտիպը...
Ամերիկայի հարավը, որ եռում էր սևամորթների իրավունքերի հաստատման խառնարանում, նրանք ժամանակ գտան՝ երգելու ու նվագելու, երբ հանկարծաստեղծումը դարձավ ջազի հավերժ երիտասարդության գաղտնիքը....

Pablo Carreno...cuban painter..."JAZZ"

Նոր Օռլեան...ջազի բնօրրանը...որ ապրեց մինչ 1917 թվականը, և վերջինիս տրամաբանական զարգացումը տեղափոխվեց Չիկագո, որ արդյուանբերության թեժ կենտրոնն էր.....Իսկ Ամերիկան Առաջին Համաշխարհային պատերազմից հետո ապրում էր ՛՛Ջազի դարաշրջանը՛՛....որի վառ ներկայացուցիչն էր Լյուի Արմսթրոնգը ու նրա կինը՝ որպես առաջին սևամորթ ջազ դաշնակահարուհի՝ Լիլ Խարդին...
Ահա Լուին և նր կինը...հին է....


Եվ ջազմենները գետերով նավարկում էին, կանգնում տարբեր նավահանգիստներում ու համերգ տալիս...և այդպես հասան Կանզաս Սիթի, որտեղ ջազի ՛՛հայր՛՛ ՝ բլյուզն էր ձևավորվել....

ՍՎԻՆԳ ջազը համարվում է ջազի դասական տեսակը, որից էլ սկիզբ են առնում մյուս ճյուղավորումները....Ֆրանկ Սինատրա....Բեննի Գուդման, Նորա Ջոնս, Օսկար Պետերսոն.....և այս ուղղությանը բնորոշ են մեծ ջազ բենդերը.....1920-1930 ականներ......

ամենաիսկական սվինգ ջազը, երբ առկա է պուլսացիան ռիթմային շեղման.....


ԲԻԲՈՊԸ, որ հայտվեց 1940-ականներին, բացում է մոդեռն ջազի շրջանը, որ դեռ զարգանալու էր, մերժելու սվինգ ջազը ու հետո էլի ետ գալ իր հիմքերին....Բիբոպին բնորոշ է արագ տեմպը, բարդ իմպրովիզացիաները, որի վառ ներկայացուցիչն Է Դիզզի Գիլեսպին...և այս շրջանում է, որ բենդերը փոքրանում են և հայտնվում են ԿՈՄԲՈՆԵՐԸ ՝ ավելի փոքր խմբերը....ՋԱԶԸ ԴԱՐՁԱՎ ԱՎԵԼԻ ԻՆՏԵԼԵԿՏՈՒԱԼ ՈՒ ՀԵՏևԱԲԱՐ, ԻՆՏԵԼԵԿՏՈՒԱԼ ՄԱՐԴԿԱՆՑ ՀԱՄԱՐ....

Արագ տեմպ ու մի տոննա իմպրովիզացիա....


Մյուս կարևոր ուղղությունը ԵՂԱՆԱԿԱՅԻՆ ՋԱԶՆ Է, որը սկիզբ առավ դասական երաժշտությունից՝ դանդաղ տեմպերից անցնելով արագին....և գումարած ոչ եվրոպական գամաներ՝ հնդկական, արաբական....
Եղանակային ջազի դասական օրինակ՝ Մայլզ Դեվիս....

Miles Davis



եվ ահա արաբական գամաները....



ՍՈՈՒԼ ՋԱԶ, երբ խոսում է մեր հոգին՝ ոգեշնչված բլյուզից ու սևամորթների եկեղեցական երգերից.....1950-1970-ականներ....Ռեյ Չառլզ, Չառլզ Մինգուս, Ռեմսի Լյուիզ.....

ոսկե կատարումներից մեկը......


Արդեն սկսվելու է ջազի հեղափոխական շունչը՝ ԱԶԱՏ ՋԱԶ, երբ կամ ընդունում էին այս կամ այն ուղղությունը, կամ լիարժեք մերժում...Գրուվ ջազը, Պուլսացիան դարձան հիմնական էլեմենտները....

http://youtu.be/COPB5EzXhd4 SUN RA ARKESTRA...ժամանակի լավագույն շունչը.....

http://youtu.be/CDjzgjoejqI ...dreams come true when U believe in Love.....



ՖՅՈՒԺՆ ՋԱԶԸ հիանալի խառնուրդ է ռոկի ու պոպ երաժշտության հետ, և այս շրջանը հայտնի է ՋԱԶ-ՌՈԿ անունով....
Էլեկտրոնիկա....
ռոկ տարրեր....
սվինգյան բիթեր....
բլյուզ....և վերաթարմանում է Չիկա Կորիան իր նվագախմբով....http://youtu.be/o2E3W9xygWM

ԲԻԲՈՊԸ ապրում է իր ռեինկարնացիան ՊՈՍՏԲՈՊում...որտեղ Մայլզ Դեվիսը իր նվագախմբով հաստատվում է որպես ջազ պատմության ամենանշանավոր խմբերից մեկը....



ՍՄՈՒԹ ՋԱԶ...էլեկտրոնիկա...գիթար..բաս գիթար.... և խնդրեմ, AL JARREAU....

Եվ մեր նոր ժամանակների ամբողջ ճյուղերը տեղ գտան ՄԵՅՆՍԹՐԻՄ անվան տակ....
Եվ վերջում չմոռանանք, որ ջազը դա 5 տարբեր տղամարդկանց նվագն է....
՛՛Մենք երկուսով ենք, ես և դու,
Դու ու ջազը...՛՛
Եվ իհարկե, ջազը եղել է ու կմնա ինտելեկտուալների համար, և ես հուսամ , որ մեր քաղաքային ֆանատիկ մանիան ՛՛ջազ լսելու՛՛ ու ասելու, որ ՛՛ ես ջազ եմ սիրում՛՛, կդադարի գործել ու մարդիկ միայն կխոսեն այն երևույթներից, որ իսկապեսհասկացել են զգալով.....իսկ ջազմենը էմոցիաների ամենահիանալի լարախաղացն է .....


Հ.Գ. հաջորդ թեման Կուբայական ջազն է..... Իմ պաշտելի Կուբան.....Հավերժ սիրելու եմ քեզ, ելակի նման...;)





Wednesday, June 8, 2011

1:43



Եվ ինչն է ստիպում ինձ այս ժամին գրել իմ յուրատեսակ Պալինոդիան` որպես խոստովանանք....Բլոգը դառնում է իմ օրագիրը.... ժամը 1:43 է, և ես այլևս իմ ժամանակը ժամանակագրում եմ միմիայն թվերի տեսքով, երբ հեռախոսս հնչեցնում է իմ վերջին Night 04.06.11 Playlist-ը.....Այդ օրը ձանձրալի էր, երբ հազարերորդ անգամ էլի ետ ես գալիս նույն կետին, նույն մարդկանց, իսկ անիծված ժամանակը խեղդում է իր արագության տակ....մինչդեռ ձանձրալի էր....ու հետևաբար, Սոկրատեսը ճիշտ էր. " Հին Հունաստանի հերոսները, նստած Տրոյայի պարիսպների տակ, անգործությունից փիլիսոփայում էին...ու ընկերուհիս հերթական անգամ բողոքեց, որ ես էլի փիլիսոփայաբար եմ խոսում, իսկ քաղաքը այնքան ունի "քաղաքային փիլիսոփայի կարիք"....Տրոյան մեզ վկա...
Ինչևէ, գժերի նման գլուխներս տալիս ենք ինքնակրթումի պատին, դառնում երաժշտության որդեր,Մոնդոն հուսահատ կերպով փնտրում պաղպաղակ դատարկ սառնարանում, մինչ ես ուտում եմ իմ շաքարապատ ելակը` հիշելով Honey-ին, որ էլի սիրում է շաքարապատ ելակ...Honey...Babe.....հնչում է ինչպես Bonie and Clyde.....և միանում է հերթական երգը...ես մտքում մտածում եմ, թե տեսնես գժանոցի հեռախոսահամարը որն է....ու գագաթնակետը գոյատևման էկստազի, բնությանը չհասու գոյատևում-տեսակի գագաթնակետը դառնում է այս գիշերը, որ էլի ձանձրույթի ծնունդ է....այն մեծարգո ձանձրույթի, որ մղում է գործելու, մուսա է կանչում ու ապահովում պռոգրեսիայի անդադրում ընթացքը ամենահիանալի կերպով` դառնալով խթան...ոնց որ ասես` չբեր հղի....

ահա իմ երգերը...կիսում եմ ձեզ հետ.....իսկ ինձ սպասում է առավոտյան նախաճաշը Լիլիի հետ....հետո գուցե Ջելատոյի պաղպաղակը....գրախանութը....ու մեր ժպիտները....որ պաշտում են......



Սիրով` ՄարուՖրեզզիտա........
Կաֆե Ձանձրույթ, սիրեցի այս անունը....

http://youtu.be/HMKOf7qyHD4
 
http://youtu.be/XJFMezjrKoQ

http://youtu.be/sZWV962c2vM
 
http://youtu.be/NF5sbWheuN0

http://youtu.be/2kSJg82FGJw
 
http://youtu.be/g0SicAEukI8





MACHETE - Нежность

Tuesday, June 7, 2011

Կիրք-ՊաղպաղակԸ...






Դու ուզում ես պաղպաղակ, և շատ քչերն են, որ չեն սիրում պաղպաղակ ու մեկ էլ իմ նման շատ հաճախ ուտում են զզվանքով.կասեք ինչու? ցանկացած զգացում իր  դրսևորման մեջ ունի և հաճույք, և դաժանություն...
Իսկ Լիլը անսահման շատ է ուտում այս հաճույքը. գուցե գիտի, որ բոլոր մյուս հաճույքները թոշնել են ու չեն շոյի ստամոքսի թիթեռները...ու գրողի ծոցն է ուղարկում բոլոր նրանց, ովքեր կհամարձակվեն առանց իր փոքրիկ մարմնի գնալ պաղպաղակ ուտելու....
Մինչդեռ նրան առաջին անգամ կերան Չինաստանում, 3000 տարի առաջ, երբ ձյունը և սառույցը խառնեցին նարնջի կտորների հետ.....
Չինաստանը գերազանցում է ամեն ինչով..."Աշնան ու Գարնան երգեր'', " Կանայք, որ գարուն են վաճառում", "Պատերազմող թագավորական տներ", "Սիրո արվեստ", "Դաոցիզմ", լիրիկա  ու պաղպաղակ....Կամ պաղպաղակ ուտել  լիրիկա կարդալուց, ոչ թե դեբիլիզացիայի զոհի դեմքով  ու ապշահար նայելով այն մեկին...
Կահիրեյի սուլթանի համար ամեն տարի Սիրիայի սարերից բերում էին ձյուն` խմիչք և պաղպաղակ պատրաստելու համար...
Իսկ Եվրոպային պաղպաղակի հետ առաջին անգամ ծանոթացրեց Մարկո Պոլոն, երբ սկզբում կերան թագավորական ընտանիքի անդամները ու Հռոմի Պապը...Իսկ մեր ժամանակակից պաղպաղակը առաջին անգամ պատրաստեցին Սիցիլիայում, որտեղ հասարակ ձկնորսը հայտնագործեց առաջին  պաղպաղակ պատրաստող մեքենան...
Մենք ուտում ենք նրան, որովհետև տխուր ենք, ուտում ենք, որովհետև տվյալ պահին ուրիշ ուտելու բան չկա, ուտում ենք, որովհետև երջանիկ ենք, ցնդած ենք, գերակտիվ ու որովհետև ձմեռ է նրսում ու պետք է տաքանալ...Ուտում ենք, որովհետև ելակ կա, սիրելու մուսա չկա, արև կա, ուտում ենք,  որովհետև լիքը նյարդայանցնող մարդիկ կան, որ ուզում ես խցկել պաղպաղակի մեքենան.գուցե ավելի համով կդառնան ու ուտելու պիտանի... Սիրում ենք ուտել, որովհետև պաղպաղակ լիզելը շատ մոդայիկ է սեքսուալ կերպարի հետ, երբ գերարագությամբ պտտվող աչքերը ընդունում են ամենաանմեղ հայացքը ի հակադրում լեզվային բնում հալչող պաղպաղակին....և իհարկե ուտում ենք, որ բավարարվի մեր  բնազդը ուտելու, ու դրա հետ մեկտեղ նաև մյուս բնազդները, որ չգիտես ինչու էլի ուտելու բնազդի տակ են գործում, և, գրողը տանի, ուտում ենք, որ նա ուզի ուտել, իսկ դիմացից եկող եիտասարդը խնդրի համտեսել քո պաղպաղակը.....ու այս ամենը գիտակցելով, մենք ուտում ենք...Իսկ այն մեկը կասի. կարող էիր չխորանալ այդքան ու պաղպաղակը թողնեիր ուղղակի Օքսֆորդյան բառարանում դաջված " համեղ նախուտեստ, որ մատուցում են ելակով..." Իսկ դու աղավաղում ես մանուկների հաճույքի սիմվոլը...իսկ ես կասեմ, որ դեռ քիչ եմ ասել և "Նա, ով տեսնելով բահը այն անվանում է բահ, պետք է հենց բահ էլ աշխատի..."

Մոնդ, քո շուրթերը մանգոյի պաղպաղակի են նման...

Sunday, June 5, 2011

Քաղաքի լեզուն....



Եվ այս եղանակին նա ուզում է նրբություն.....
Մարդիկ կարող էին լինել այնքան նուրբ.......միայն թե "Կարող էին", բայց չեղան.......


******
Նրբազգաց….նրբախաղ…նրբալար…նրբագույն….նրբանվագ…
….նրբասեր ու նրբալար…նրբակիրք..նրբա….
Քաղաքը սիրել չգիտի,
Բայց բոլորը տնքում են, ու տնքում են ու տնքալուց է, որ դեռ տնքում են…
Իմ երաժշտությունը խոսակցությունն է նրբաբալ շուրթերի…
Բանլիները նուրբ զնգում են.երկուսն են…
Նրբությունը լվանում է փողոցները, համբուրում կոշիկներս…
Ու սերը խաղում նրբություն….
Աշխարհը գռեհիկ է, մինչդեռ պաթետիկ է գոյության քծնանքը…
…..որ նրբապար է նազում նրբության….
Եվ կարճ է ամենը.
Հույս-ճագարի օրգանները նրբորեն են թակում
Ու նրբորեն լացում գարնան մարմինները. Լավատեսությունը վախկոտների գազարն է…
Ուր է հավերժության նրբությունը,
Որ Հին Հունաստանից քայլելով եկավ դեպի արդի երկինք…
Մինչդեռ ձեռքերը կարճ են….կարճագույն նրբություն,
Որ մետամորֆոզվում է քո վզից իմ վիզ…
Նրբիրանը մոռացա…իսկ թիթեռատուն որովայնը նրբազգաց կերպով ոռնում է ծխի մեջ…
Ուտել է ուզում , սիրել է ուզում ու ուզում է համակ աշխարհի “ֆրանսիան”…
Եվ քաղաքավարությունը կոտրում է ծխախոտը ,
Որ քաշել էր ծուխը ՔՈ կնքած իրականության…
Եվ թող բացվեն մարմինները նրբանվագի երկրորդ մասի վերջին կրկներգում
Ու միջանցիկ քամին տանի-բերի կրծքերի գրգռված ալիքը...
Մինչ սպիտակ դիմակը կդառանա կոշիկ. ավելի աննկատ է ու հարմար կրելի…
Մինչդեռ անհեթեթության դիմակավոր գոյությունը պատի ետևում չփրկեց, չգնեց նրբությունը.
Մեռել էր…..





Thursday, June 2, 2011

I Am In MiamI B***ch!!!


Երբ օրեր առաջ իմ սիրելի Պամը ասաց, որ իր համար նոր լողազգեստ է գնել մայիսյան թեժ անձրևների ժամանակ, ես զարմացա` հարցնելով, թե ուր է գնում. պարզվեց, նա էլի շտապում է Իսպանիա, իսկ ես ապրիլ ամսից ինձ համոզում եմ, ու նույնիսկ գրքերի հոտից ոգեշնչվում, որ ամառը անցնելու է գրքերի հետ լողալով...մինչև հասնեմ գժվելու այն աստիճանին,երբ......... մինչ ընկերներիցս` Հայկիտոն, չնկարագրեց իր ԱՄՆ-կյանքը`ասելով` " .....քնել տաքուկ շոգ Կալիֆորնիայի ցուրտ գիշերներում...."....ու ես հիշեցի իմ` արդեն ցավ դարցած Նյու Յորքը, թանգարանները, ակումբները, մոդայիկ երիտասարդները, որ ասես կգմփան էստրավագանտությունից ու որտեղ ես կհագնեմ իմ մինիմալիզմից դուրս պոկված շորտիկները(հայերեն բառը չգտա) և հիշեցի իմ հինավուրց ընկերոջ` "լայֆ դրիմը" Մայամիում ապրելու.....ժամեր տևած երազելը վկա...... և գագաթնակետը այս fashion ցուցադրությունն էր.....Մարմինները մի քիչ թոռոմած են արևից, բայց միանգամայն տարբեր սպիտակաձյունիկ մոդելներից, որ փղձկալու չափ անհետաքրքիր են.....Ռոմանոյի աղջիկներ, դուք շատ եք չէ սիրում "ձյաձ" Ed Hardy-ին.....
դե սկսենք երազել ...WISH WE WERE in Miami Beach...!!!!\










 krasavchik!!!



 koshonery lavn en!!!

ՀՈՒՆԻՍԻ 2....


Երևանյան` Հունիսի մեկյան տրամադրությունը այնքան էլ իդեալական չէր, իսկ երեխաները այնքան էլ շատ չէին քաղաքում...Իսկ ես` ամենամեծ երեխաս, երկար կանգնեցի ու խնդրեցի ծաղրածուից ինձ հասանելիք փուչիկը ու այդպես էլ չտվեց` թափ տալով գլուխը....և այստեղից ել սկսում է մարդկային մեծագույն դժբախտությունը.... հետո էլ սկսում են բողոքել ու ինքնասպանության մղել " ՈՒր է քո մեջ ապրող երեխան" ֆրազայով....և ես, որ նույնիսկ մանկական շնչով էի հագնվել, ստացա առաջին շնորհավորանքը մի երիտասարդ տղայից....և հասկացա, որ այդքան էլ կորած չէ մանկությունը, իսկ այս տոնը մինչև 80 տարեկան հաստատ նշելու եմ....և ծաղրածուակենդանի էակից չստանալով իմ փուչիկը` քայլերս գնացին Square One , որտեղ էլի նույն փտած , բայց և ուտելու համար մեռնող, ծխող, տնքացող մարմիններն էին, որ գերագույն էկստազ են ապրում անցորդներին նայելուց.գրողը տանի, ախր անաստված շոգ էր փողոցում....իսկ օրվա տրամաբանական ավարտը եղավ ՊԱՂՊԱՂԱԿԸ......

Հ.Գ. Իս այսօրվա օրը, գրողը տանի, այն օրերից էր, երբ չես հասկանում է, թե ինչ օր է.....անակնկալ կայունությունը կարճ ժամանակով չէր խանգարի......

ԻՍԿ ԱՄԱՌԸ ԻՆՁ ԵՏ ԲԵՐԵՑ ԲԼՈԳ...ուռաաաաաա~~~~!!!