SmOkE Me HarD...

SmOkE Me HarD...

Wednesday, February 2, 2011

Russian Freaks!!!Damn! I like them!


tesa ays klipy, solistin miangamic nmanacreci Johnny Deppin, isk da nshanakum er, vor es iren arden sirum em!!! Ays ergy 1 amis mnac im zangy, vor amen angam mianaluc, gravur er koxqinneris ushadrtyuny(apush demqerov nayum ein indz), meka ay indz dur er galis u bardzracnum im tramadrutyuny.......gjot en, extravagant, cndac, paxac, erbeq chgites inch kanen , vonc khagnven u vonc kparen...(verjinners professional paroxner en,nor heto `ergichner)...
Misht idealakan kerparner unen, hajoxvac en, mi xosqov..I LIKE GENIUS FREAKS!!!!!YUHUUUUU!!!








Let`s Pop the Champagne!!!

Inchy karox e aveli nurb linel u hianali, qan Shampayny???))))
Gnelov indz hamar sireli ELLE journaly u elakner, voronc koxqov es uxxaki anzor em antarber ancnel u irenc dimavorum em 5 tarekan erexaji gorocnerov, vor amenasireli konfety stanuluc ynknum e extazi mej:)) Ev elaknery anush borox, asocacvelov mi sharq sireli u norahayt erevuytneri het (amenashaty vopres surrealizmi simvolneric meky im sireli Ieronin Bosxi u Yacer Cerkayi nkarnerum), es ayn patkeracnum em mianshanak vardaguyn shampaynov li bajaki mej, vor xmelu em motaka orery elegant hagac verjers gnac sev zgesty, vor idealakan knayvi vardaguyn erangneri het, vor xarnvelu en elake hamin u titerneri tesqov lcven im mej........)))

sirum em shampayny............))) Ev aha,  im grvac nyuty Shampayni masin, hetaqrqir e linelu..)))


Շամպայնի նվագը



-Եղբայրներ ,ես խմում եմ աստղերը,- այսպես բացականչեց դոմ Պերինիոն վանականը ,երբ առաջին անգամ խմեց իր փրփրուն խմիչքը : Այդ ժամանակից սկսած խմիչքը կոչվեց շամպայն և դարձավ ամենապերճաշուք արտասովորություններից մեկը, որի շնորհանդեսը հայտարարվեց հազարավոր նավերի մուտքով ծով և վեր բարձրացվեց միլիոնավոր ճառերի ժամանակ:
Նրանք, ովքեր կնշեն իրենց Սուրբ Վալենտինը այդ խմիչքով , կզգան սուր գլխապտույտ , ոսկեգույն գինու պղպջակների  թեթև ու նուրբ ծակոցը : Սակայն  այս ռոմանտիկայի ետևում թաքնված է մի ամբողջ գիտություն: Երբ շամպայնի պղպջակները հասնում են մակերեսին , կուտակվում են և սկսում են պայթելով լողալ, որի արդյունքում առաջացնում են փրփուրը ՝ մեղմ ծորելով բաժակից ներքև : Պղպջակների պայթյունը ստեղծում է մի իսկական երաժշտություն, որտեղ յուրաքանչյուր պղպջակը առաջացնում է մի ալիք, որն էլ իր հերթին պայթեցնում է մյուս պղպջակները… Հենց այդ պղպջակներն էլ առաջացնում են շշմեցուցիչ զգացումը բերանում…
Հայտի դառնալով ստեղծման հենց առաջին օրվանից ՝  շամպայնը համարվում էր աղանդերային գինի…Այժմյան միտումն է խմել մի քանի տեսակի շամպայն ուտելու
ընթացքում, պնդում են գիտակները և համադամասեր մարդիկ…
Ամեն ինչ սկսվեց 18-րդ դարում, երբ Շամպան տարածքում գտան թունելներ, որտեղից հռոմեացիները 2000 տարի առաջ կավիճ էին հանում : Այդ թունելները դարձրեցին մառաններ: Կավիճը ջերմաստիճանի կարգավորիչ է: Մշտական ցածր ջերմաստիճանը, հանգստությունը և տատանումների բացակայությունը  ստեղծում են իդեալական պայմաններ շամպայն պահելու համար :
« Դոմ Պերիոն »  շամպայնը ամենալեգենդար  ֆրանսիական շամպայններից մեկն է, որը ըմպելիս զգում ես դեղձի, ծաղկող նուշի ու ցիտրուսային մրգերի համը : Հետո համը վերափոխվում է բալի, որին միանում է կակաոյի ներդաշնակ  բույրը : «Պերիոնի տան» շամպայնները բացվում են ինչպես ծաղկի կոկոնը, որը կարելի է խմել սաղմոնի, հավի ֆիլեի, ոչխարի մսի հետ:
Լավագույն շամպայնները պատրաստվում են խաղողի թանկարժեք տեսակներից ՝շարդոնե, պինո նուար ,պինո մենյե:
Հայտնի շամպայններից է որբևայրի Կլիկոյի շամպայնը, որը երկրորդ տեղն է զբաղեցնում աշխարհում «Մոետ և Շանդոն» շամպայններից հետո:
Այս տունը հիմնադրվել է 1772 թ. պ-ն Կլիկոյի կողմից : Հետագայում հոր գործը շարունակում է որդին , որը ամուսնացած էր Նիկոլ Բարբեի հետ ,որն էլ շուտով ամուսնու մահից հետո դառնում է  որբևայրի : Երիտասարդ կինը որոշում է իրեն նվերել ամուսնու գործին: Առաջնահերթ նա որոշում է լավացնել շամպայնի որակը նրա մեջ եղած խմորիչի պատճառով : Նա սկսեց շշերը պահել գլխիվայր , որի արդյունքում խմորիչը կուտակվում էր շշի բերանի մոտ և սառեցվում էր այնքան, որ բացվելուց հետո խմորիչը դուրս էր գալիս սառած վիճակում գինու որոշ չափաբաժնի հետ միասին : Հետաքրքիր է նաև այս տան գործունեությունը Ռուսաստանում… Նապոլեոնի հետ պատերազմից հետո  ռուսները հիացած ու գերված էին  մադամ Կլիկոյի շամպայնով շ, որի ամենամեծ սիրահարը Ալեքսանդր Առաջինն էր ,որը մի անգամ ասում է.
-Թագուհին հղի է, և եթե նա արու զավակ ունենա ,արքունիքով մեկ կհոսի ծովը շամպայնի...
Ռուսները երեխայի պես ուրախանում էին շամպայնի նվագից և թե ինչպես է փականը ինքն իրեն դուրս թռչում ՝ թրջելով կանանց զգեստները : Մադամ Կլիկոն արբեցրել էր Ռուսաստանը իր շամպայնով : Նրա շամպայնը ուներ նուրբ վարդագույն երանգ, որը ստանում են խաղողը շատ դանդաղ և նուրբ քամելուց… Յուրահատուկ ու ոչ երկրային  համ է  տալիս մեղրը և վանիլը, որի մեջ մեղմ լողում է ելակը և մատուցվում է պանրի ,թարմ մրգերի և ձկնկիթի հետ…
«Կրիստալ Լուի Ռոդերեր» շամպայնը ստեղծվել է 1876 թ. ռուս կայսր Ալեքսանդր Երկրորդի համար: 1909 թ. «Լուի Ռոդերեր» տունը դառնում է կայսրական արքունիքի պաշտոնական  մատակարարը :Այս տան շամպայնները վառ ոսկեգույն են, փայլքով, վարդի բույրով և էկզոտիկ պտուղներով, կարամելի ու բոված ընկույզի համով: Այն ըմպում են ամենահարուստ  մարդիկ՝ հավաքվելով Մոնտե Կառլոյում ՝ լցնելով շամպայնե լողավազաններ  շքեղության և շփացած կյանքի սիրահարների համար:
«Մոետ և Շանդոն» ընկերությունը ամենահայտնի ընկերություններից մեկն է…Հիմնադրվել է 1743 թ. Կլոդ Մոետի կողմից : Այդ ժամանակ Լյուդովիկոս 15-րդի թագավորումը անցնում էր շամպայնի մեծ պահանջարկով : Կլոդի թոռը ՝ Ժան-Ռեմի Մոեն,  ապրանքանիշը դարձրեց աշխարհահռչակ ՝ մատակարարելով այնպիսի մեծությունների ,ինչպիսիք են  Թոմաս Ջեֆերսոնը և Նապոլեոն Բոնապարտը : Վերջինս ասում էր .«Հաղթանակ տանելով ՝դուք արժանի եք շամպայնի, պարտվեով ՝դուք շամպայնի կարիք ունեք»»…
1971թ. «Մոետ և Շանդոն» ընկերությունը միանում է ֆրանսիական ամենահայտնի ու հին կոնյակի տներից ՝ «Հենեսսիյի » հետ ՝դառնալով շքեղության նշան: «Մոետ և Շանդոն» ընկերությունը ունի  թագավորական թույլտվություն ՝ որպես մատակարար Անգլիայի թագուհի Ելիզավետա Երկրորդի համար:
 Եվ վերջում, ինչպես ասում էր մեծն Բալզակը ՝ «Մեծ սերը շատ հաճախ սկսում է շամպայնից» :