SmOkE Me HarD...

SmOkE Me HarD...

Friday, July 29, 2011

Քաղաքներ, ուր չենք եղել դեռ.....


Քաղաքային ձանձրույթն է գրում այս  նյութը...Երեկվանից սկսեցի երազել դուրսը, որտեղ միշտ ամառ է, փողոցները երբեք չեն դատարկվում ու քայլերը սկսում են դառնալ վազք, պարեր, էլի պարեր արդեն ակումբներում, որտեղ իմ սիրելի լատինոն է, կամ էլ տրանսը. կարևորը շարժումն է, որ չի դադարում լույսերի տակ......Իսկ ցերեկը կանչում է լողափ` ամենամոդայիկ երիտասարդներով լի, որ ժպտալ գիտեն...Արևը ունի մեկ ամենահրաշ կարողություն` մոռացնել է տալիս ամենը, բացարձակ ամենը, ու սկսում է վայելքների  հրաշագույն ամառը, որ խոստանում է ձգվել ամբողջ տարի.....իսկ սրճարանները,երեկոյան հանգիստ ապահովող, որ հանգիստ իրենց տեղերում են կոսմոպոլիտ քաղաքների գրեթե բոլոր մայթերին, չեն հապաղի մեզ հյուրասիրել Սանգրիյա ու համեղագույն Կրուասան....և հանգստությամբ  ու մի փոքր անտարբերությամբ կկարդանք օրվա լուրերը, մինչ ես կխմեմ իմ դառնագույն Էսպրեսսոն, իսկ դու կխմես քո Պոպ Արտի սիմվոլ` Կոկա-Կոլան` զովանալու  անկեղծ հույսով....ես չեմ հանի ակնոցներս, ժամերը կծախսեմ դրանց ետևում ժպտալով, որ ԱՅՆ է, ինչ ունենք, քանզի ուզել ենք, պահի տակ  երազել ու հիասքանչի անհասանելիությունը ստիպել է քայլել հենց այդ փողոցներում....մենք երազել չգիտեինք, ես չգիտեի, իսկ հիմա....ես տենչում եմ, երբեմն մեղմորեն օրորվում երազանքի քամուց, որ տանելու է բոլոր սիրելի քաղաքները. աշխարհի քաղաքացի քամին.....Ամառային գլխարկները  ու կարճագույն շորտերը դեռ շարունակում են քաղաքներում շատանալ, ու երջանիկ երիտասարդների ազատ գաղափարները կյանքը դարձնում են բնական, ինչպիսի պիտի լիներ....Դու ապրում ես, որովհետև ուղղակի ապրում ես...չկա տատդ, պապդ, որ ամեն պահի շնչում է ականջիդ իր խրատներով, ֆանատիկ ծնողներդ, որ ուզում են քեզ ապրեցնել իրենց չապրած կյանքով` ծայրահեղություններով լի,  հարևանները, որ մեռնում են քո կյանքի էկստազը վերապրելով իրենց երազնելում, ու Սայաթ-Նովա փողոցի Գրեմի սրճարանի ձանձրույթամոլ  երիտասարդները, որոնց գեթ մի հայացքը արդեն ստիպում է, որ Չապրես, քանզի,,,,քանզի քաղաքը կիսատ է գոյատևում` կիսաազատ, կիսահաճույք, կիսասեր, կիսակիրք, կիսամարմին սիրեկաններ, կիսաերջանիկ.....և ով է մեղավոր? նրանք, որ քո կողքին են, ու եկել են դարերից, նրանք, որ խանգարում եմ քեզ առաջ գնալ, և դու, որ ենթարկվում ես,  ու վաղուց է ինչ կրում ես ամենակործանիչ, չքնաղագույն, սիրուն ու կեղտոտ քաղաքի  դիմակներից մեկը, որ բոլորինն է արդեն......
Էխ, սիրելիս, այսօր ես թողնում եմ իմ ֆանատիկ հայրենասիրությունը ու ամենակործան ձանձրույթի նոպան հանգիստ ապրելով, ասում եմ. Ես ասես այնտեղ եմ, որտեղ ուրիշ է.....Իսկ այստեղ, Սարոյանի խոսքերն են անընդհանտ արձագանքում` մի բան այն չէ, այստեղ մի բան այն չէ"....Մարդիկ......?!

Գալիս ես ինձ հետ???

*****
Ահա նրանք, այն երիտասարդները, որ ժպտալ գիտեն, ապրել գիտեն ու հետևաբար սիրել. մերոնք սիրելը մոռացել են....ուղղակի սիրել...դուրս գալ արտաքին ապրելակերից...ուղղակի քեզ համար սիրել...գոնե մեկ անգամ դուրս գալով Քաղաքի  ներսի սահմաններից...Երևան, գրողը քեզ տանի, դու ամենաահավորն ես քո տեսակի մեջ. դու անհատներ ես կործանում...Ես ատում եմ քեզ ու սիրում, որ քոնն եմ....Կաղապարված մարդիկ, ատեք ինքներդ ձեզ, կրծեք ձեր հոգիները, ճզմեք արդեն հյութաքամ եղած ազատությունը ու փակեք ձեր բերանները. ով չի  գործում, նա չի մտածում, ով չի մտածում, նա խոսելու իրավունք չունի...Միօրինակությունը ձեզ կանչում է զբոսանքի...

" Միշտ այսօրը երկու վաղվան արժե".. Ֆրանկլին...

Իսկ ես......ես....սիյում եմ քեզ, Պապույ, մեր ժամանակը անտարածային է լինելու...:*













pics` FaceHunter

Wednesday, July 20, 2011

ՊՍԻԽՈ-Որբուկը...



 Այսօր երաժշտություն չկա. թաղվենք առանց դրա, կամ էլ միայն բլյուզ...The thrill is gone, babe...Այո, գոռա Բիբի, դու հիանալի էլ բլյուզում իմ թախիծը...
Տեսնես Աստված ինչ էր մտածում, որ կյանքը արարեց այսքան թախծալի...Երևի մտածեց Բլյուզի մասին...
Էխ, սիրելիս, ես տեղով բլյուզ եմ...այսօր բլյուզեցի քեզ....գծի այն կողմում...
Դե,երգիր, Ջոննի, "Chill out, things gonna change...."

*****

Քամին խշշում է անձրևի նման,
Դու վարարում ես,
Արյունս դառնում է Կիլիմանջարոյից հալած ձյուն,
Ու ես չգիտեմ հուսալ ավարտը վերադարձի.
Ես չբեր կովի պես միայն բառաչ-լաց գիտեմ…
Նա երջանիկ է,
Այն երրորդը,
Որ մեր բարեկամն է…
Մենք նրան ատել ենք, որ ուներ մեր ուզածը,
Եվ ես սիրել, որ ԿԱ…
Ես սիրում եմ քեզ, “Կանաչ  Երկոտանի”,
Սիրում չսիրելով ու  այն վախկոտի պես,
Որ խախտել է օրենքը ու ոստիկան տեսել. Երկուսն էլ խղճուկ են…
Տենչում եմ, բաղձում թաքուն քահանայի պես` Մարմին,
Իմ հոգու հարստության  երկվորյակ զավակին`
 Իդեալ, գրկիր ինձ,
Պոկիր կուրծքս ու ձախ ականջս.
Տձևության անկարողությունը կպսակի մեզ դափնիներով անվերադարձի,
Եվ մենք կձուլվենք քո այլայլված հմայքի ծովախորշերում…
Ես` արդի Սամուրայս, վերագտնում եմ քո հիստերիկ ծիծաղ-գաճաճ ժպիտը,
Ու հայացքից սուիցիդալ մտքերը ինձ տանում են Ճապոնիա`
Եվ ես վերապրում եմ սամուրայ-մարտիկի անսահման վեհ պատիվը`
Ճանաչում եմ քեզ…
Ես ինքնասպան եմ լինում Bonny and Clyde-ի հիշատակին,
Որ ծաղիկներն էին Մեծ Դեպրեսիայի….
Քո սիրելի հերոսների` 3-րդ շերտ դիակին , կճանաչես ու հոգիս էլ չի ուզենա համբարձվի
Եվ այսպիսով ես ասում եմ. ես ոսկե անվերջությունն եմ,
Որովհետև ես ոսկե անվերջությունն եմ:
Իմ անհեթեթությունը  Աստվածաշնչի քո պատգամն է,
Իմ Տաֆտալոգիան` միջոց` ասելու չասվողը…
Ամե~ն…Ամե~ն…Ամե~ն….
Իմ խղճուկ ալտեր Էգոն զմրսում է քեզ տարիների մեջ,
Համրում,
                 Նկարում
Հանկարծակի բեղնավորված մի անբախտ ՍԵՐմիկ,
…..Սիրտս խառնում է քո սիրուց, ՍԵՐ ԻՄ,
                           Ես հղի եմ Քո սիրով…
Դե ժպտա, բացվեք, մսաՍԵՐ ատամներ…
Ժպիտ, դու անտեր ես,
Գոնե հաչա,
Ասա, չեմ ժպտա…
Մինչ ես կուզեմ ջարդել ատամներիցդ 10 հատ
Ու սարքել սրճախմություն…
Խմենք Աբոլիցիոնիզմի Իգնասիուս Սանչոյի կենացը.
Կեցցե~ Սևի Սպիտակը….
Է~հ, քաշիր եղունգներս, պատանյակ իմ անմեղ,
Ելակի թփուտներով տղամարդ դարձած,
Ես զզվելի եմ,…
Մաքրվիր իմ արգանդի բույրից…
մինչ ես կհասկանամ իմ ԵՍ-ի անփարատելի եղելիությունը,
Որ վաղուց չոքել է քեզ մոտ`
Որպես Կոչամբաբայի որբուկի վերջին հույս` UNESCO-ի դարպասների առաջ
Ցնծա~,
Ցնծությունը մարդկային փառասիրության էպիզոդն է,
Ցնծա~, իմ ընկեր, Բիթնիկները հաղթել են…
*****
Ես Պսիխո-Իմպոտենտ եմ,
Ես սիրում եմ ինձ:




ԻՄ նԵՐՍՈՒՄ...


Ու ժամը 14:00 ից դեռ երգում է այս երգը ու դեռ երգելու է շատ երկար....Իմ երգ..իմ ներքին ձայն.....ամեն մի բառը խոսում է Մարիի անունից, որ գրեթե միշտ լռում է....
ՔՈ սիրելի Մարիի ձայնը....


Լet it fall, my heart
And as it fell, you rose to claim it
It was dark and I was over
Until you kissed my lips and you saved me
My hands, they were strong, but my knees were far too weak
To stand in your arms without falling to your feet

But there's a side to you that I never knew, never knew
All the things you'd say, they were never true, never true
And the games you'd play, you would always win, always win

But I set fire to the rain
Watched it pour as I touched your face
Well, it burned while I cried
'Cause I heard it screaming out your name, your name

When laying with you I could stay there
Close my eyes, feel you here forever
You and me together, nothing is better


But I set fire to the rain
Watched it pour as I touched your face

Well, it burned while I cried

'Cause I heard it screaming out your name, your name
I set fire to the rain
And I threw us into the flames
When we fell, something died
'Cause I knew that that was the last time, the last time

Sometimes I wake up by the door
That heart you caught must be waiting for you
Even now when we're already over
I can't help myself from looking for you

'Cause I knew that that was the last time, the last time, oh........

Monday, July 18, 2011

Sunday, July 17, 2011

Nothing.



Ու թե ինչու է փչացել գրամեքենաս...գոնե լռության մեջ նա է գոռգոռում....



Saturday, July 16, 2011

...^....^...~~~....

Կարող էի լինել ու չեղա...Անզորություն.


hianali nkar....lriv es em....isk ev isk mernelu hamara. xndrum em, sa kdneq!...

6:58. Լիլի....


"Բարի Լույս, Կուկուս...
տես ոնցա ուժեղանում, լացում, պայծառ ցավ կա,, որ իր կատարելության մեջ ահավոր ողբալիա....որովհետև եկել էր ՆԱ...
1:20 րոպեից սկսած սրտիդ վրա է նվագում..... ու ասում....որ...
Իմ սիրտը հավերժ քոնն է...
Չի լինում մոռանալ...
Միևնույն է, մնալու է....

Կամքը կհաղթի....
ԶԳԱՑ...... ԽԱՂԱՑ... ՍԻՐԵՑ... ՏԱՌԱՊԵՑ...
ու ՀԱՂԹԵՑ...." Ասաց Լիլը....
իսկ Ես..?? Ես .....ես բողոքում եմ, ողբում, ցավում, գոռում այս երգի մեջ ու ասում` Լիլը
Իրավացի էր....

6:34

Es u es....luysy bacvec....bari luys Lils...u bari luys...Qez....

6:17


Երկինքը կապույտ է....շուտով կդեղնի....

5:28....

 Եվ այսօր ասես լինելու է կյանքիս երկրորդ անքուՆ գիշերը...Ներիր, Սիրելիս, այսօր չեմ քնում, որովհետև ԱՅԼ եմ, ու էլ այն չեմ, ինչ եղա անքուն գիշերում մեր  վերջին հանդիպման....
Այսօր ես  ուրիշ եմ...Գեթ մի օր հենց այնպես...ուղղակի ուրիշ...հուզմունք` առանց քեզ ու  ասես թե քեզ հետ ...Երնեկ կողքիս լինեիր...այնպես կանչեի...ուրախ ու անտես, ասես ոչինչ չէր  եղել...


Բարի Լույս.....



Դիակն ու Նեկրոֆիլիկը...♥

Ու  օրեր անց, ես էլի վերագժվում եմ, ու գտնում եմ այն մյուս գժին, որ փախած ամառվա ընկեր է դառնալու....Ամառ, որ կարծես թե ապրելու է ամեն ինչ....



‎04:06------VOROSHECINQ,,verja​pes..hagnveci,,haga bardzrakrunk koshikners,,,uuu...qayleci vtangin @ndaraj....cheyi zgacel nman ban..adrenalini mec qanakutyun....baceci tan dur@,,,kangneci...banalin vercreci,,zgushutyaamb,,doxxxx​acnelov porcum ey dur@ pakel tan andamneri vra...verjapes,,,spasvacic aveli andzayn exav,,,kangeci harkeri mijev,,spasum ey,,,spasum ey zangin....zangecir...asecir vor porcum es tnic durs gal..u chzangem,,du kzanges...3 rope...voronq tvacin 33....mtacum ey` verjapes,,,kanem mi ban,,vor petq e MIAYN INDZ..u mtacum`isk ete artnanan.....yes KMERNEM...amot,,chgitem incher kmtacen..hogus xorqum uzum ey vor Du chzanges,,,heto yes zangem ushacac,,u du ases vor durs gal chi stacvel,,u yes hangiist mtnem tun,,eli dzerqs doxacnelov....bayc grecir,,zangecir,,u asecir vor azat es....xorhurd tvecir KTKTAN koshikners hanem,,u votqov ijnem ayd 4 hark@.aydpes el areci..(qani vor verelak@ henc aysor pchacel er,,,15 tarva mej mi depq em hishum vor ays verelak@ pchanar...chgitem..)..ijaaaaa.​...verj...azat...adrenalin,,am​ ot,,,laaav,,vat...shat lav...MEZ HAMAR,,MER UZACOV.....karusel vor henc aysor er ancel mtqovs,,yev vorum mer hetuyqner@ haziv ein tex anum,,kam el chein anum....heto....meqena,,vostik​an,,gox,,normal mard,,,harbel,,,u du haskacar....MISHT KHISHVI,,LAV ER...MNACAC@ PEETQ ER MIAYN ZGAL....

*****
Եվ ես կավելացնեմ. ուղղակի ցնցող էր...ու մեզ ուրիշ ոչ ոք պետք չէր..զուտ պահը....ու ես ուզում եմ հավատալ, որ հաճախ ենք ապրելու էսպես, մենք միմիայն մեզ համար....Իսկ ես նստեցի աստիճաններին` զգալով բացարձակ մթի ու լռության մեջ փակ աչքերից այն կողմ  իմ ու սրտիս երկխոսությունը. Այն թակում էր ուրիշ...
                                                                                                       5:23...շուտով բարի լույս....

Friday, July 15, 2011

Ice-cream Love

ԱՐևԸ ՊԱՂՊԱՂԱԿ Է ՍԻՐՈՒՄ...



 Մեղեդին հոսում է, խոսում  մեր փոխարեն, աշխարհը գժվում է, շնանում իր հետ, արժեքները արժեքազրկվում են ու դու ասում ես . "Ես ապրում եմ, որովհետև ապրում եմ":
Մնայում են  արևը ու պաղպաղակը... երկուսն էլ իրար սիրում են, ատում, բայց և  իրար հետ են...բայց իրար  հետ  իրականում չեն էլ կարող...Հալչում է.....



 *****
Արևը գնում է,
Գնում է, պարում է,
Արևը քայլում է,
Ու քայլում է դեռ,
Փախչում է սարսափահար,
Սարսափից սևանում…
Արըև գնում է, գնում է
Մարդու պես,
Քայլում է, քայլում է,
Այժմ սողում է,
Սողոսկում
Թաքնվում…
Արևը չկա,
Այդ ես էի գնում , գնում,
Սարսափից վազում
Ու պարում բաժանման հետ արգենտինական տանգո…
Օ~, ոչ, Արևը կտրեց իր կոկորդը…




Tuesday, July 12, 2011

12.07.11.Հանդիպման վայրը` Gelato.




Ես կարծես թե գրելու եմ այն 50 բանաստեղծությունները, որ ասացիր...իսկ ինձ այդ պահին թվաց ծիծաղելու չափ անհավանական...
Ինչևէ....ժամանակը հոսում է..դու հարցնում` ինչու ես էդպիսինը....իսկ ես պատասխանում նույն բանը` այն եմ ինչ կամ...
Ուզում եմ, բայց ուզելս պարտվող կողմն է Չուզելու մարտում, եվ իմաստազրկվում է ուզելս....Նույնիսկ գիշերը չի փոխում մտքերս, 3:26-ին, երբ կիսաքուն ուղեղս գրում է քնել-զարթնելով այն ՆՈՒՅՆԸ, որ քեզ տանելու է ՄԻՇՏ...ՀԵՌՈՒ....


*****
Շնորհավոր, դու չհասցրեցիր դառնալ մեկ ամսական,
“Մանուկը” մնաց անատամ, իսկ կուրծքը արդեն ապրել էր գրգռության ախորժանք:
Իմ մանչուկ, Իմ միս, իմ արյան զավակ,
Իմ սրտի կապույտ աստղ, իմ ծաղկափառ դատաստան,
Ես ատեցի քեզ, սիրեցի մի քիչ,
Եվ ահա լռության մահախոս նինջ.
…ես հեռանում եմ. Կրծիր ոտքերս, ասա. մի գնա, սատանի ծնունդ,
Դու, ախտավոր կուսածաղիկ, որ կուսազանց է
Ու Կուսամայր քո սիրուն…
Ինչու լռեցիր, իմ մանուկ, 20 օրական մանկիկ, որ կծել էր սիրում…
Մինչդեռ նա մեծ էր ու սարսափազդու անբիծ պահելու համար…
Ախ, ափսոս կրծքերը, կաթնաղբյուր կրծքերը,
Որ գռգռմունքի շոյանքն են ապրել ու չեն մոռանա…
….Քո ԵՍ-ը, որ երկնեց անահ երազներ`
Մանուկի մաշկի պես մետաքս,
Ամպերի պես ծանր, տկար, հիվանդածին ու թոքախտավոր.
..իսկ դու հազում էիր, ասում. “Թոքախտավոր եմ, ինձ մի շնչիր”,
Գիտեի. Մեռնելու էր,
Քանզի վախկոտ էր,
Անտաղանդ`շնչելուն անպետք,
Հոգևոր հոգին մոր պես անպիտան, անփոփոխ լինելու չափ տևական…
Շնորհավոր ծնունդդ, որ պիտի թխեինք պաղպաղակե տորթ,
Մանուկին օծեինք յուղաջրում տորթի,
Ու այդժամ սրբասուրբ հոգին նախանձի տիղմով կփաթաթեր նրան.
….անբարո լինելու չափ մաքուր էր արգանդը նրա…
Իմ “աղջիկ”, իմ կանաչաչյա Եվա..որ տեսար
Անկիրք հեռուն,
Ցավերը կարմիր,
Տանջանքի վարդեր,
Հույզի ծաղիկներ,
Անհունի աստղեր,
Հավիտենության ոսկե արտեր
Ու լուսե թիթեռի տխրության հանգիստը ինքնասպանության `
Խեղդվելով մայրական կաթի մեջ…
*****
Քառասունքին դեռ 10 օր կա, իմ ՄԵՌԵԼՈՑ-ՍԵՐ-ԱՂՋՆԱԿ


12.07.11

Saturday, July 9, 2011

4:19....



Եվ Գուցե դու արթուն ես քաղաքի մյուս մասում ու ծխում ես պատուհանի մոտ....
 Amore....Amore....Amore....

 
                                                                                                                                                                                       
                                                                                                                        Իմ Արջուկ, Իմ Սեր....

Friday, July 8, 2011

ЧёРТиК...




Եվ ով կասի.ովքեր են որոշել ստեղծել արխիվները? Ապրեն նրանք, որ ես այսօր փորփրում եմ ինքս ինձ ու գտնում անցած օրերի պոեզիայի վերապրումը  0:01-ին, իմ մտքում....
Կորցրա անցյալդ, ապագան կգնես....
Ինչ լինումա, լավի համարա լինում...
Ու ես կասեմ. ամենը անկարևոր է, կարևոր եմ ես ու իմ ԵՍ-ը...որ բոլոր ԵՍ-երից ամենաԵՍ-ն է...
ՈՒ հիմա իմ ԵՍԸ հիվանդ է, սատկում է, ժպտում է, ողբում է,վերադառնում է, փախչում է,   գրում Նարեկացի-"Մատյան Ողբերգության" Երևանյան մելոդրաման, կամ տրադիկոմեդիան, ռեալիստական չբացահայտված վեպը, "Օպտիմիզմը քայքայումը", "Լավատեսությունը իդիոտների կերն է", "Ռեալիստը դատապարտված է պեսիմիստ կոչվելու խաբկանքին", և ամենակարևորը, որ ունի Երևանյան գիշեր-ցերեկը` Իդեալիստ նյութապաշտ-սատանայական-հմայքե-հրեշը` ԻՆՁ...
Ներեցեք ինձ, ես այն եմ, ինչ կամ....I am what I am...it means, I am what U see...Աստված ասեց Մովսեսին...
Եվ ես այնքան եմ, որ ավարտել եմ վաղուց աշխարհի ամենահիմար պայքարը, որ պաթեթիկ է, ծիծաղելի, ողբալի, անհույս ու ժանտախտային` ՓՈԽԵԼ ԻՆՔՍ ԻՆՁ....


*****
Կարմիրը երկնքի սավանն է,
Վախը իմ սպասումը…
Կրունկս կոտրվեց երկնքի սավանի մեջ մխրճվելուց,
Գրեթե ընկա, գրեթե բռնեցիր, գրեթե սիրահարվեցի…
Բոլորեցինք տարին, համրելով շնորհավոր
Եվ օդային կրքեր Կոչամբաբայից մինչ Բայա Բլակա…
Հետո փոքրիկ սպասումը մեծացավ
Ու էլի փոքրացավ երախներիս ախորժակը…
Սլսեցինք առավոտյան թռչուններ ուտել,
Որդնած խնձորներ ու թրթուռ, որ որդան կարմիր է ծորելու.
Անհամ էր…
Եվ սկսենք նորից.
Երկրորդ կրունկս ընծայեց լիարժեք կոտրվածքը,
Գրեթե ընկա, գրեթե բռնեցիր, գրեթե սիրահարվեցի…
Բոլորում ենք երկրորդ տարին` բարև ասելով լեզվային բնում…
Եվ կարմիր երկնքի կարմիր սավանի վրա կարմրում է անկրունկ կիրքը
Աջ կրծքի փափկությամբ…
                                                                                           


*****
Նոր համային օրվա առաջին մուսան...որ չեմ էլ հիշում` երբ եմ քերթել...ինչևէ...շատ հարազատ է, նորից, կրկին անգամ ու դեռ ապագայում կլինի...
 Իսկ ինձ այնքան ցավոտ է, որ......... ուղղակի ցավոտ է...աչքերս վկա...
Եվ ես միաժամանակ սիրում եմ , ատում եմ ինքս ինձ, պաշտում ինքս ինձ, քարկոծում ուղեղս, դարձնում աստված, իմաստնանում վայրկայնների մեջ....և....................................... ՈՒՐ Է ՍԻՐՏՍ.....?
էէէ~~~հ, դուք էլ հարցրեք ինքներս ձեզ...