SmOkE Me HarD...

SmOkE Me HarD...

Friday, July 29, 2011

Քաղաքներ, ուր չենք եղել դեռ.....


Քաղաքային ձանձրույթն է գրում այս  նյութը...Երեկվանից սկսեցի երազել դուրսը, որտեղ միշտ ամառ է, փողոցները երբեք չեն դատարկվում ու քայլերը սկսում են դառնալ վազք, պարեր, էլի պարեր արդեն ակումբներում, որտեղ իմ սիրելի լատինոն է, կամ էլ տրանսը. կարևորը շարժումն է, որ չի դադարում լույսերի տակ......Իսկ ցերեկը կանչում է լողափ` ամենամոդայիկ երիտասարդներով լի, որ ժպտալ գիտեն...Արևը ունի մեկ ամենահրաշ կարողություն` մոռացնել է տալիս ամենը, բացարձակ ամենը, ու սկսում է վայելքների  հրաշագույն ամառը, որ խոստանում է ձգվել ամբողջ տարի.....իսկ սրճարանները,երեկոյան հանգիստ ապահովող, որ հանգիստ իրենց տեղերում են կոսմոպոլիտ քաղաքների գրեթե բոլոր մայթերին, չեն հապաղի մեզ հյուրասիրել Սանգրիյա ու համեղագույն Կրուասան....և հանգստությամբ  ու մի փոքր անտարբերությամբ կկարդանք օրվա լուրերը, մինչ ես կխմեմ իմ դառնագույն Էսպրեսսոն, իսկ դու կխմես քո Պոպ Արտի սիմվոլ` Կոկա-Կոլան` զովանալու  անկեղծ հույսով....ես չեմ հանի ակնոցներս, ժամերը կծախսեմ դրանց ետևում ժպտալով, որ ԱՅՆ է, ինչ ունենք, քանզի ուզել ենք, պահի տակ  երազել ու հիասքանչի անհասանելիությունը ստիպել է քայլել հենց այդ փողոցներում....մենք երազել չգիտեինք, ես չգիտեի, իսկ հիմա....ես տենչում եմ, երբեմն մեղմորեն օրորվում երազանքի քամուց, որ տանելու է բոլոր սիրելի քաղաքները. աշխարհի քաղաքացի քամին.....Ամառային գլխարկները  ու կարճագույն շորտերը դեռ շարունակում են քաղաքներում շատանալ, ու երջանիկ երիտասարդների ազատ գաղափարները կյանքը դարձնում են բնական, ինչպիսի պիտի լիներ....Դու ապրում ես, որովհետև ուղղակի ապրում ես...չկա տատդ, պապդ, որ ամեն պահի շնչում է ականջիդ իր խրատներով, ֆանատիկ ծնողներդ, որ ուզում են քեզ ապրեցնել իրենց չապրած կյանքով` ծայրահեղություններով լի,  հարևանները, որ մեռնում են քո կյանքի էկստազը վերապրելով իրենց երազնելում, ու Սայաթ-Նովա փողոցի Գրեմի սրճարանի ձանձրույթամոլ  երիտասարդները, որոնց գեթ մի հայացքը արդեն ստիպում է, որ Չապրես, քանզի,,,,քանզի քաղաքը կիսատ է գոյատևում` կիսաազատ, կիսահաճույք, կիսասեր, կիսակիրք, կիսամարմին սիրեկաններ, կիսաերջանիկ.....և ով է մեղավոր? նրանք, որ քո կողքին են, ու եկել են դարերից, նրանք, որ խանգարում եմ քեզ առաջ գնալ, և դու, որ ենթարկվում ես,  ու վաղուց է ինչ կրում ես ամենակործանիչ, չքնաղագույն, սիրուն ու կեղտոտ քաղաքի  դիմակներից մեկը, որ բոլորինն է արդեն......
Էխ, սիրելիս, այսօր ես թողնում եմ իմ ֆանատիկ հայրենասիրությունը ու ամենակործան ձանձրույթի նոպան հանգիստ ապրելով, ասում եմ. Ես ասես այնտեղ եմ, որտեղ ուրիշ է.....Իսկ այստեղ, Սարոյանի խոսքերն են անընդհանտ արձագանքում` մի բան այն չէ, այստեղ մի բան այն չէ"....Մարդիկ......?!

Գալիս ես ինձ հետ???

*****
Ահա նրանք, այն երիտասարդները, որ ժպտալ գիտեն, ապրել գիտեն ու հետևաբար սիրել. մերոնք սիրելը մոռացել են....ուղղակի սիրել...դուրս գալ արտաքին ապրելակերից...ուղղակի քեզ համար սիրել...գոնե մեկ անգամ դուրս գալով Քաղաքի  ներսի սահմաններից...Երևան, գրողը քեզ տանի, դու ամենաահավորն ես քո տեսակի մեջ. դու անհատներ ես կործանում...Ես ատում եմ քեզ ու սիրում, որ քոնն եմ....Կաղապարված մարդիկ, ատեք ինքներդ ձեզ, կրծեք ձեր հոգիները, ճզմեք արդեն հյութաքամ եղած ազատությունը ու փակեք ձեր բերանները. ով չի  գործում, նա չի մտածում, ով չի մտածում, նա խոսելու իրավունք չունի...Միօրինակությունը ձեզ կանչում է զբոսանքի...

" Միշտ այսօրը երկու վաղվան արժե".. Ֆրանկլին...

Իսկ ես......ես....սիյում եմ քեզ, Պապույ, մեր ժամանակը անտարածային է լինելու...:*













pics` FaceHunter