SmOkE Me HarD...

SmOkE Me HarD...

Monday, February 21, 2011

Այն կողմ անցիր, ես ընկնում եմ ժամանակից դուրս...


"Օт времени  за  час какой-то  не  отделаешься - ведь  тысячелетия  вживался  человек  в  его
монотонную поступь....часы -- убийцы времени..... Я оглянулся на витрину. Часовщик
смотрит  на меня  оттуда.  В витрине часов чуть  не дюжина, и дюжина  разных
времен,  и  каждые твердят свое,  непререкаемо,  с  упорством под стать моим
бесстрелочным."     Фолкнер...

*****
...և իմ սերը` արդեն ժամանակից դուրս ընկած ու մեկտեղ ժամանակի մեջ....
..

*****

Ժամանակից դուրս սիրում եմ քեզ...
Ժամերը հոսում են, ու անակնկալները  ամռան մրսում են շոգից…
Արագահոս վայրկյանները, որ ծանրանալով ժամանակի խաչբառն են լրացնում,
Երբեք չեն  մարի քեզ ինձնից խլել...
Վազող ամիսների ոտքերի արանքով ճարպիկորեն վերջաբանն է սողոսկելով անցնում ամսեամիս,
Ու երկակի դեր է խաղում ժամանակը,երբ բանականության փտած շերտերը հույսեր են երկնում..
Րոպեների սրաթև սահումը հովերի պես ցանվում է ծաղկանման օրերի թերթերին,
Որ ծաղկում էին անցյալում, երբ էլի անմեկնելիորեն հրաշքային էի սիրում...
Ոչինչ  ու ոչ ոք  երբևէ  այդչափ չի գուրգուրվել ու ինքնակատարելության տենդով չի ջերմել,
Ինչպես ինձ ծաղրող` իմ մտքերը...
Մտքեր, որոնց հայր ես դու.  մեր փոքրիկին էլ եմ մտովի երկնել...
Յուրաքանչյուր զգացումի ու  փոփոխության հետ  ամենքն են մեղավոր,
Որ չեն վերադառնում ,ու բնությունը նույն օրը  չի երկնում  երկու անգամ,
Ու ժամանակը չի ներում ուշացածներին...
                                                      *****                                                     

Վայրկյանները սվսվալով երգում են, կանչում են միմյանց՝գնանք,
Իսկ ես՝ ժամանակից դուրս սիրում  քեզ...