SmOkE Me HarD...

SmOkE Me HarD...

Thursday, February 7, 2013

ՈՒՇԱՑԱԾ ՀՈՒԼԻՍ

Ծխել վերջին ծխախոտը ու հասկանալ.
Ժամանակը առանցքներ չունի,
Մինչդեռ հավերժության դրականը
Ընթացքի պակասն է,
Որ ոչ տաք է, ոչ սառը,
Ալարկոտության պես մի բան է, որ հավաքում է ուղեղիդ  մետաստազները ու քերթում քաղցկեղ…
Այնինչ վերելակով ինքնասպանությունը ավելի նեռվային է, քան մտածելու մահը….
Օհ, քո մտքերը, ,
Քամում են ուղեղս,
Ուզում եմ փղոսկրյա ամրոցներ կառուցել  գլխիդ մազերը  հատ-հատ պահելու համար,
Այնինչ  ես դատարկ եմ մտքերի մեջ
Ու ինձ պետք են անհեռանկար անհեթեթություններ՝
Փրկելու գիշերը …
Տողերը հոսում են,  ակոսում  հոգիս անցանելի ճահիճների,
Որտեղ իրականում խեղդվել եմ,  հիշում եմ…
Այնինչ, սկսիզբը դրված է…
Մոտալուտ հեռացումի բթացումը լրացնում է քնի պակասորդը,
Ստացած նյարդաթելիկները ծորում են  աչքերի միջից ու գարշահոտ թքի հետ լցվում պատուհանին…
Հարսանելան կոշիկները հուշում են՝ Ընթացք կա,
Բացակայում է սկիզբը, որ չի տալու ավարտի պատճառը…

Անպատասխան աղոթք ընկավ Աստվածաշնչի էջերին,
Հետևաբար , անբուժելի եմ…
Ես վախենում եմ <<ցատկից>>,
Իմ անորոշության պարանը ունի 2 իմաստ՝
Ճոճանք կամ դադար,
Այնինչ  շոշափելին լոկ  հանդարտ նստելն է ու շարժումը մարմնից այն կողմ…
…Ոսկե միջինը լոկ Կիսաստվածությունն է…

                                                                                20/07/2012




No comments:

Post a Comment