SmOkE Me HarD...

SmOkE Me HarD...

Sunday, March 27, 2011

Я хотела бы быть Клубникой!!!!

 Իմ հին ընկերուհուն՝ Սյուզիին,  որ գալիս է վաղ ժամանակներից` 17 տարեկանից, խոսք էի տվել այս նյութը...թեմատիկան, պարզվեց, նա շատ է սիրում...իսկ հետաքրքիր ու պատրաստի նյութը ես ունեի, որ գրել էի Երկիր-Մեդիա հեռուստաընկերության ՝ ժամանցային ծրագրերից մեկի համար ու նմանատիպ մի քանի նյութի համար ես ստացա իմ առաջին աշխատավարձը.....հաճելի էր))))





******

Հոգեփոխությունը այսօր  շատ ակտուալ թեմա է : Հոգեփոխությունը ուսումնասիրում է  մարդկային հոգու ծնունդը , զարգացումը  և դրա հետ կապված փոփոխությունները : Առաջին անգամ հոգեփոխության մասին խոսվում է  «Տրիստան  և Իզոլդա»  լեգենդում , որտեղ սիրահարների գերեզմանին ծառեր են աճում ՝ պահելով սիրահարների հոգիները , որպեսզի մահից հետո վերածնվեն ՝ արդեն  առհավետ:
Ավստրալիական  մարդակեր ցեղերը  կարծում էին , որ հոգին անընդհատ վերածնվում է , և ամեն մի նորածին  հին մահացած բարեկամի վերածնումն է: Հնդկաստանի և Աֆրիկայի ժողովուրդները առաջնորդվում էին այն հավատալիքով, որ հոգին վերածնվում է կենդանիների մեջ : Հնդկական  ցեղերը թաղում էին մահացած երեխաներին ճանապարհի մոտ, որպեսզի հոգիները կարողանային մտնել մոտակայքով անցնող մայրերի մեջ և նորից վերածնվեին:Կամ մահացածի կրծքին դնում էին որևէ բարեկամի ձեռքերը, հետո թափ տալիս մեկ այլ բարեկամի գլխին, և վերջինիս երեխան ստանում էր մահացածի ունեցվածքը և ժառանգում հասարակական դիրքը:
Մեկ այլ օրինակ : 1860թ. Վանկուվեր կղզում մի երիտասարդ մեծ համբավ էր վայելում հնդկացիների մոտ , քանզի կոնքի վրա ուներ մի նշան ՝ հրազենից ստացած: Ենթադրում էին, որ նա մի առաջնորդ էր,որ մահացել էր 4 դար առաջ՝ նույն տեղում վիրավորված,  և վերադարձել էր տղայի կերպարանքով : Իսկ Նիգերիայում  նորածին երեխային դիմավորում էին՝ ասելով ՝ «Դու նորից վերադարձար»:
Ստրկության մեջ գտնվող սևամորթները ռեինկորնացիան տեսնում էին ինքնասպանության մեջ ՝ ցանկանալով ազատվել ներկայի տանջանքներից ՝ նորից վերածնվելու ակնկալիքով:
Հետաքրքիր է նաև հետևյալ վարկածը: Սևամորթ  ցեղերը,հիացած ու ապշած սպիտակամորթների  մաշկով և հզորությամբ (քանզի գտնվում էին սպիտակամորթների ազդեցության տակ ), որոշեցին, որ իրենց նախնիները երկիր են վերադարձել այս կերպարանքով:
 Իսկ Աֆրիկայում հին ցեղերը կարծում էին , որ չար հոգիները մտնում էին բորենիների մեջ, իսկ բարի հոգիները ՝ օձերի:
 Հոգեփոխության հիմքում ընկած է մարդու երկրային կյանքը, ձեռքբերումները և բարոյական նորմաները,որոնցով նա առաջնորդվել է: Համաձայն այս առեղծվածային գիտությանը, ամեն մարդ ինքն է որոշում իր ճակատագիրը , որը բացատրվում է որպես « Կատարյալ երևույթների ազդեցությունը ներկայի և հետագա կյանքի վրա »: Հոգին վերածնվելով ստանում է  նախասահմանված ճակատագիր և ազատ ընտրության հնարավորություն և, չհասնելով կատարելության, չի ընկնում դրախտ և հոգեփոխության երկարատև պրոցեսում հասնում է կատարելության և գտնում «բարձրագույն» աշխարհը:
Սուրբ գրքում,սակայն ասվում է , որ «Մարդուն տրված է մեկ անգամ մեռնել,իսկ հետո գալու է Աստծո դատաստանը » : Քրիստոնեությունը ինքնին մերժում է հոգեփոխությունը:
Հին ժամանակներում հոգեփոխության փիլիսոփայական տեսանկյունը ներկայացնում է «Օրիգենի» եկեղեցին, բայց հետագայում ինքը՝ փիլիսոփա Օրիգենը,հրաժարվում է այդ մտքերից և Ալեքսանդրապոլում 217թ.  սկսում է գլխավորել քրիստոնեական դպրոց:
Բրահմայականությունը ռեինկորնացիա երևույթը համարում է բարձրագույն Աստծո՝ Բրախմայի մի մասը : Վերածնումից հետո այն կարող է միաձուլվել Բրախմա Աստծո հետ և գտնել փրկություն:
Բայց գիտության ու փիլիսոփայության ավելի զարգացած փուլերում փոխվում են տեսակետները :Բուդդիզմը մի փոքր այլ կերպ է մեկնաբանում այս հարցը: Ըստ Բուդիստական քարոզչության՝ հոգին բաղկացած է մի շարք փոքրագույն, չբաժանվող մասնիկներից՝դրախմաներից , որոնք մահանալիս ոչնչանում են իսկ հետո վերածնվում ՝ կազմելու մեկ այլ ամբողջություն:
Վարկած կա, որ ինքը՝ Բուդդան, անցել է 550 վերածնումների միջով ՝ տանելով  ծանր տանջանքներ  անհաշիվ տարիների ընթացքում : 4 անգամ նա  հայտնվել է Մագա-Բրամի տեսքով , 20 անգամ Սեկրայի տեսքով  և  շատ անգամներ անցել  արքաների , ստրուկների, փղերի , օձերի , մկների , գորտերի միջով : Իր վերջին վերածնման ժամանակ նա ընտրել է արքայական ընտանիք հնդկական Գաուտամա ցեղում , դրա համար էլ Բուդդային երբեմն անվանում են  Գաուտամա կամ  Շակամունի ՝ սերած շակևների ցեղից(չնայած ես ուսումնասիրում եմ Բուդիզմը, ու Բուդդայի պատմությունը սկսվեց նրա ծնունդով ու Բուդիզմի մեջ չնշվեց բուն հոգեփոխության  ու նորից վերածնվելու գաղափարը): 
Հոգու վերածնման մեջ կա նաև այն վարկածը , որ մարդիկ խուսափել են սպանել կենդանիներին՝ հավատացած , որ իրենց բարեկամների հոգիները նրանց մեջ են:
Ճանապարհորդները պատմում են , թե ինչպես մի ցեղ աղերսում էր ՝ չսպանել մի արջի, քանի որ նրա խոժոռված դեմքին տեսնում էին իրենց նախատատերից մեկին : Էսկիմոսների մոտ կանայք սնվում էին միայն թռչնի մսով՝ համոզված լինելով, որ իրենց ամուսինների հոգիները վերածնվում էին արջերի մեջ:
Հին արմատներ ունեցող  Ջայնիզմ կրոնում (կրոնի հետևորդները կրում են  սպիտակ զգեստ), որը ավելի հին  է , քան բուդդայականությունը և տարածված է միայն Հնդկաստանում, քարոզիչները ծածկում էին նույնիսկ իրենց քիթն ու բերանը՝ վախենալով կուլ տալ նույնիսկ անտեսանելի կենդանի էակներին:
Անտիկ փիլիսոփաներին նույնպես հետաքրքրում էր այս հարցը: Հին աշխարհի երկրներում ՝ Հին Հունաստանում, այս գիտությունը առկա էր փիլիսոփաներ Պիգաֆորի և Պլատոնի աշխատություններում:  Պլատոնի « Ֆեդր » աշխատությունում  ներկայացված  է այն համոզմունքը  , որ վերածնումը տեղի է ունենում 1000 տարին մեկ:
Ըստ անտիկ փիլիսոփայության՝ թռչունների մեջ ապրում էին թեթևաբարո հոգիները, իսկ անարգված հոգիները՝ խխունջների մեջ : Անտիկ պատմաբան Պորֆիրին իր «Պիֆագորի կենսագրականը » աշխատության մեջ  գրում է , որ անտիկ փիլիսոփա Պիֆագորը անցել է մի շարք վերածնումների միջով: Ինքը՝ Պիֆագորը պնդում էր ,որ նա երբեմն եղել է հին հունական դիցաբանության աստված ՝ լրաբեր  Հերմես աստծո որդին, մյուս ծնունդին եղել է  զորավար Եվֆոբրոմը ,որին սպանել է  Սպարտայի թագավոր Մենելավոսը Տրոյական պատերազմի ժամանակ:
 Երիտասարդ գրող Լև Տոլստոյը  մի անգամ ՝ որսի ժամանակ, ընկնում է  ձիուց  և երբ ուշքի է գալիս , նրան թվում է , թե  շատ վաղուց այդ տեսարանը ՝ նապաստակի ետևից վազելը , ձիուց ընկնելը ,  վերապրել է : Տարբեր երկրներում կատարած հարցումները ցույց են տվել , որ   մարդկանց մեկ  չորրորդը  ունեցել է այդպիսի զգացում : Հետագայում Տոլստոյը իր « Պատերազմ և խաղաղություն »  գրքում  անդրադառնում  է մետեմպսիխոզին(Գիտություն, որ ուսումնասիրում է հոգեփոխությունը):
 Գրականության մեջ նույնպես շատ են հանդիպում  մետեմպսիխոզին վերաբերող գրքեր , և ամենառաջին ուսումնասիրողներից է եղել  բժիշկ  Ռայմոնդ Մուդին իր «Կյանք ՝ կյանքից  հետո » գրքով ,որտեղ զետեղված են 150 –ից  ավելի փորձեր : Ըստ Ռայմոնդ Մուրի ՝ Ռեինկորնացիայի նախանշաններն են ՝ հիշողությունները, վախերը , խոսելաձևերը, հատուկ ինդիվիդուալ պահվածքը , ֆիզիկական հատկությունները ՝ խալեր մարմնի այն մասերում , որտեղ մահացու վերքեր են ստացել նախորդ կյանքում:
Մեծ համբավ է վայելում նաև ֆրանսիացի արդի գրող Բերնարդ Վերբերի « Հրեշտակների կայսրությունը »  գիրքը , որտեղ հոգիները դարեր շարունակ  գոյատևում են վերածնման պրոցեսում , որը կազմված է 25%  ժառանգականությունից, 25% ճակատագրից և 50 %  ազատ ընտրությունից : Ժառանգականությունը որոշվում է նախկին ապրած կյանքով:  Ճակատագիրը  վերածնվող հոգին  կազմող  այն էլեմենտներն են, որոնք մնացել են անցյալ կյանքից, չգիտակցված ցանկություններից, սխալներից  և հոգեկան ցավերից : Ազատ ընտրությամբ հոգին  կիսով չափ ինքն է որոշում  իր անելիքը : Հետո  վերածնվող հոգիները հավաքում են միավորներ ՝ հասնելու  բարձրագույն յոթերորդ երկնքին ՝ ընկնելով դրախտ: Առաջին  երկինքը  կապույտ է,որտեղ ընկնում են աստղային փրփուրի միջով…Երկրորդ երկինքը սև է ՝ վախերի մի աշխարհ…Երրորդ երկինքը կարմիր է ՝ ֆանտազիաներով լցված…Չորրորդը  բոլոր  ժամանակների նարնջագույն երկինքն է , հինգերորդը ՝դեղին երկինքը իմացության , որտեղ բացվում են մարդկության ամենամեծ գաղտնիքները …Վեցերորդ կանաչ  երկինքը  գեղեցկության երկինքն է ,գույների ու ներդաշնակության …Իսկ յոթերորդը դեռ մնում է չբացահայտված…


Հարց է առաջանում . արդյոք այս ամենը իր մեջ պարունակում է որևէ ճշմարտություն: Գիտությունև դեռևս ի վիճակի չէ պատասխանել այս խճճված ,բայց և չափազանց հետաքրքիր հարցերին : Յուրաքանչյուրիս մնում է  ինքներս խորանալ մեր հիշողության մեջ և  ձևավորել մեր սուբյեկտիվ կարծիքը …

Wednesday, March 23, 2011

Պսիխո-Վերնագիրը



....Ինքը մեկա լավնա....ուրիշա..իսկ դա արդեն առավելություն է.....և չգիտեմ ինչու Գագան ասոցացվեց իմ պոեմի հետ, որ գրվել է մի քանի օր առաջ...և այդպես էլ չհասկանալով, թե ուզում է էգոիստ Ֆրեսիտան կիսվել ձեզ հետ այս պոեմով թե չէ, ամեն դեպքում, ահա այն այստեղ է...  Հարգելի Վահե Արսենը(Պ. Արսենյանը,ճանաչողները կհասկանան) կարդաց այս պոեմը ու անվանեց.
"Gdjot e!!! Keccess!!!Vaghuc nman tarm shunch chem lsel..."
և այս ամենին գումարած իմ էմոցիանները, ներքին ապստամբություն,  անսահման սուրճ,էլի սուրճ, մեկ`ապստամբության տակ չնկած ընկեր, ում հետ մնացել է զրուցելու ցանկությունը.....




 ************

Ես գժանոցի այն թվացյալ գիժն եմ, որ վաղուց է ինչ գիժ չէ, քանզի լիարժեք գիժ է,
 Ու քսան տարվա ու վեց ամսվա լիարժեք գժության հակվածություն ունի,
Եվ նա գիժ է. մենք բոլորս մի փոքր գիժ ենք մեր տանը, սրճարանում, գրադարանում,
Երբ գրադարանի ամենաձանձրալի որդը տալիս է գժվելու շանսը...
Գրքերը ինքնաշոյանքի Էքստազ են ապրում մատներից,
Մեր գլուխը  աղում  ու անմարս թքում  միադռնանի գրքամոլ հրեշի նախաճաշը, ընթրիքը ու նախաընթրիքը,
Որ փոշի է սիրում պղպեղի փոխարեն…
Եվ ես կոտրելով ժամացույցիս փոքր սլաքը,
Եվ անջատելով արևային համակարգի խտրականության արդյունք գիշեր-ցերեկը,
Որ կասեք գինի լակելու նման հասարակ է ու բնականոն,
Եվ  այդժամ ես կճառեմ ձեր գաճաճ ուղեղներին.
Խտրականությունը մարդու ու մարդու միջև գժությունն է…
Ես երազում եմ ապրել այն օրը, երբ Բլյուզը կդադարի սուբլիմացնել իմ էրոտիկան Քո միադռնանի շուրթերում,
Եվ հաջողությամբ կսիրահարվեմ իմ նարցիսիստական աջ կրծքին,
Կհիանամ վեհության իմ զառացանքով,
Եվ առ քեզ Պառանոյա…..
Եվ դու` իմ իդեալիզացիայի ու նրա քեռի ` մենամոլության իդեալը,
Որ ապրեցիր Էռոս ու Տանատոս, որպես սկիզբ ու վերջ,
Դեռ սուրճ ես խմում .մնաց ծխելդ…առողջ հյուծվածությունն է մեզ միշտ սուրճ եփում…
Եվ ես ընտրելով պարզագույն ու ուղիղ պրիմիտիվիզմը`
Առաջնագույն բնական ինստինկտով  լուծում եմ իմ փոքրիկ էգոյի, քո պսիխո-Իմպոտենտ Էգոյի դիլլեման` ուտելով թուղթը….
Երանություն է այն օրը, երբ մայրս, իր համեղ բորշի մեջ եփելով իր հույսը մսի փոխարեն,
Կգա ինձ այցելության` կարծելով իբր թե քաղցած եմ….
Եվ ինձ կհասկանա ու չի ուզի հասկանալ,
Երբ ես 14-րդ րոպեին կփորձեմ կապած ձեռքերով  ծխել ծխախոտս…  16.03.11



A Girl for Girls!!!



Մի հատ ֆրազա կա. ինչ էլ անենք, մեկա միշտ վերադառնում ենք...
Ահա ես այստեղ եմ, և չդադարելով  իմ բլոգամոլությունը, գտել էի վաղուց հերթական դեմքին, որ սուպերմոդայիկ է, Եվրոպական տիպիկ ոճով,  ոչ շատ սիրուն, բայց սեքսուալ(որի մասին ես միշտ խոսում եմ որպես պարտադիր գործոն)...և այս ֆրիկը(կապ չունի հայ գրող Ֆրրիկի հետ), իր թույն հագուկապով(ինչ ավանդական բառ է), այս կլիպի DEV-ն է....լավ, եկեք քիչ խոսեմ ու ուղղակի զգանք նրա ոճային էներգիան...չէ որ էսթետիկական հաճույքը վիզուալիզացված հասնում է ուղիղ զգայարաններին.....և դուք այստեղ կհակաճառեք.
"Օ ոչ, Էսթետիկական հաճույքը ստանում են ՀԻԱՍՔԱՆՉԻՑ, ուր է այստեղ հիասքանչը..ես էլ կասեմ. "Գժականն է այստեղ հիանալի....."
Հ.Գ. և կզարմանաք...շատ էր նմանատիպ էմոցիաները այս մասի համար, բայց դե մուսա է, երբ ուզում գալիս է...ներեցեք ինձ անժամանակային պոետիկացման համար....(աաայ քեզ բառեր իմ գլխում)...երկար չգալուց էր այստեղ......Գնացինք!!!!

pics from her own blog!!!!
















uzum em!!!!

և վերջում՝ նրա ռոմանտիզմը))))

For all life is a dream, and dreams themselves are only dreams.

Wednesday, March 2, 2011

Պահը եկավ...

Օրեր շարունակ չեմ թարմացրել Բլոգը....ինչևէ....կփորձեմ այսօր...ու թերևս այն գնալով դառնա գրական բլոգ.....նախանշաններ կան, չնայած ես միշտ էլ ատել եմ միօրինակությունը ու սիրում եմ խառը.... բազմապիսի ու բազմատեսակ երևույթների սուբյեկտիվ միախառնում....
..և ես այսպես ասած "դուխ եմ անում" հրապարակել իմ ամենավերջին բանաստեղծությունը, որ նման չէ  բացարձակ իմ գրքային ոճին ու վերջին ընթերցած բանաստեղծություններին...սա իմ սիրելի ոճային նոտան ունի...և այս շնչով ու ոճով ես ստեղծագործում եմ արդեն տարուց ավելի.....
Հ.Գ ինչպես ասեց առաջինը այս բանաստեղծությունը կարդացած ընկերներից մեկը "Աբստրակտ էր, անկեղծ շատ, և ոչ բոլոր աղջիկները այսպես անկեղծ կգրեին..."...
 Իսկ ես կավելացնեմ.  եթե ինքդ քո մտքերից վախեցած ու վախվորած էմոցիաներով շինծու գործ ես երկնելու,........նախընտրելի է` չգրես....)))))


*****


Ներկած մազերի կարմիրը թափվում է  կրծքիդ. մեռա.
Խաշած ժամանակը կորցրեց իր համը ու……….ես փղձկացի ապագան քո նոր շապիկին.
Հայրական խոսքը սրտի ցլամարտում խլացավ,
Ու նախընտրեցի երեք ապտակ. Աստված եռյակ է սիրում ու……
…..Հավատացյալ Սնահավատությունը  այստեղ էլ թուլացավ.սառը ճաշ ուտելուց է.
Մեկ տարի է չեմ կերել ու միայն կրծքերս եմ շոյել. Գուցե մեծանային ու նրանց վրա հարմար զգային հարևան նկարիչը   ու քիմիկոս ծաղրածուն…
Տիկնիկի  մեջ ձյան պես սպիտակ է,
Որ բարդու պես երկար ոտքեր ունի,
Աչքեր` պատուհանը խազող մանկան թոքերի պես մաքուր. դեռ չեմ ծխել.
Նա ասում էր` մի արա, չի փրկելու.
Իսկ ես րնկնավոր եմ, մահու չափ վախենալու հիստերիկ ու հնազանդ` լավ տեր չկա.
                                                                                                      Հայրս մեղանչեց.
Իսկ ՆԱ դեռ համառում է, չի ուզում, ընդվզում է. Չգիտե` միայն աքլոր լինելը դեռ քիչ է.
Բայց ես խաբում եմ նրան ` ճառելով Ցիցերոնյան տաղանդը գերակայած “ԱՄԵՆԸ ԼԱՎ Է ԼԻՆԵԼՈՒՆ”, ու համբույրը  ցայտեց Լիբիդոն…
Թեյը եռում է. Ես հիվանդ չեմ. մի փոքր հարբուխ կա,
և մինչ կփռշտամ, դուք կմնաք մենակ,
                                                              մենակ կմնաք,
                                                                                                ....ու կմնաք մենակության տակ.
և մինչդեռ ծնունդ էր,
Վերջին սերս, որի հետ դավաճանեցի նախավերջին սիրուս,
            Դարձավ քսան տարեկան.
                                        Քառասուն տարվա մենություն.