SmOkE Me HarD...

SmOkE Me HarD...

Wednesday, March 23, 2011

Պսիխո-Վերնագիրը



....Ինքը մեկա լավնա....ուրիշա..իսկ դա արդեն առավելություն է.....և չգիտեմ ինչու Գագան ասոցացվեց իմ պոեմի հետ, որ գրվել է մի քանի օր առաջ...և այդպես էլ չհասկանալով, թե ուզում է էգոիստ Ֆրեսիտան կիսվել ձեզ հետ այս պոեմով թե չէ, ամեն դեպքում, ահա այն այստեղ է...  Հարգելի Վահե Արսենը(Պ. Արսենյանը,ճանաչողները կհասկանան) կարդաց այս պոեմը ու անվանեց.
"Gdjot e!!! Keccess!!!Vaghuc nman tarm shunch chem lsel..."
և այս ամենին գումարած իմ էմոցիանները, ներքին ապստամբություն,  անսահման սուրճ,էլի սուրճ, մեկ`ապստամբության տակ չնկած ընկեր, ում հետ մնացել է զրուցելու ցանկությունը.....




 ************

Ես գժանոցի այն թվացյալ գիժն եմ, որ վաղուց է ինչ գիժ չէ, քանզի լիարժեք գիժ է,
 Ու քսան տարվա ու վեց ամսվա լիարժեք գժության հակվածություն ունի,
Եվ նա գիժ է. մենք բոլորս մի փոքր գիժ ենք մեր տանը, սրճարանում, գրադարանում,
Երբ գրադարանի ամենաձանձրալի որդը տալիս է գժվելու շանսը...
Գրքերը ինքնաշոյանքի Էքստազ են ապրում մատներից,
Մեր գլուխը  աղում  ու անմարս թքում  միադռնանի գրքամոլ հրեշի նախաճաշը, ընթրիքը ու նախաընթրիքը,
Որ փոշի է սիրում պղպեղի փոխարեն…
Եվ ես կոտրելով ժամացույցիս փոքր սլաքը,
Եվ անջատելով արևային համակարգի խտրականության արդյունք գիշեր-ցերեկը,
Որ կասեք գինի լակելու նման հասարակ է ու բնականոն,
Եվ  այդժամ ես կճառեմ ձեր գաճաճ ուղեղներին.
Խտրականությունը մարդու ու մարդու միջև գժությունն է…
Ես երազում եմ ապրել այն օրը, երբ Բլյուզը կդադարի սուբլիմացնել իմ էրոտիկան Քո միադռնանի շուրթերում,
Եվ հաջողությամբ կսիրահարվեմ իմ նարցիսիստական աջ կրծքին,
Կհիանամ վեհության իմ զառացանքով,
Եվ առ քեզ Պառանոյա…..
Եվ դու` իմ իդեալիզացիայի ու նրա քեռի ` մենամոլության իդեալը,
Որ ապրեցիր Էռոս ու Տանատոս, որպես սկիզբ ու վերջ,
Դեռ սուրճ ես խմում .մնաց ծխելդ…առողջ հյուծվածությունն է մեզ միշտ սուրճ եփում…
Եվ ես ընտրելով պարզագույն ու ուղիղ պրիմիտիվիզմը`
Առաջնագույն բնական ինստինկտով  լուծում եմ իմ փոքրիկ էգոյի, քո պսիխո-Իմպոտենտ Էգոյի դիլլեման` ուտելով թուղթը….
Երանություն է այն օրը, երբ մայրս, իր համեղ բորշի մեջ եփելով իր հույսը մսի փոխարեն,
Կգա ինձ այցելության` կարծելով իբր թե քաղցած եմ….
Եվ ինձ կհասկանա ու չի ուզի հասկանալ,
Երբ ես 14-րդ րոպեին կփորձեմ կապած ձեռքերով  ծխել ծխախոտս…  16.03.11



No comments:

Post a Comment