SmOkE Me HarD...

SmOkE Me HarD...

Saturday, February 19, 2011

Tonight we play Jazz with Genius...




....և հերթական տխուր գիշերից հետո, ես կասեմ էլի. կյանքը մի տեսակ չափազանց հետաքրքիր է, նույնիսկ թախիծի ու տրամադրության գերտատանումների արանքում....կողքդ քնած հարազատներ...լռություն...ականջակալներում երգում է նա, ու զրույցներ սիրելի ընկերների հետ.....միևնույն է` թախիծը աննման գեղեցիկ է....Բարև, Թախիծ...



Հ.Գ. Բարի Գիշեր հիանալի ջազմենի հետ, որ ուղղակի անկրկնելի է...տաղանդները հավերժ են...
 http://www.youtube.com/watch?v=06_uCl_Bovs     

ահա և իմ գրած նյութը.....հուսով եմ` կհավանեք....

                                                                          *****

Միշել Պետրուչիանիի ջազային ելևեջները , որ ֆրանսիական ռոմանտիկ տրամադրություն են արթնացնում , տանում են մեզ Ֆրանսիա : Պետրուչիանին ծնվել է ՝ իտալա-ֆրանսիական ընտանիքում : Հայրը նվագում էր կիթառ և երաժշտական գործիքների խանութ ուներ : Նա ծնվել է օստեոգենոզ հիվանդությամբ , որը գենետիկական խանգարումների խումբ է ,որն էլ բերում է ոսկորների փշրմանը : Մարդիկ, ովքեր տառապում են այս հիվանդությամբ , որը կոչվում է նաև « Ապակե ոսկորներ » , ունենում են ոչ բավականաչափ քանակությամբ կոլոգեն կամ էլ այն չի համապատասխանում նորմային, քանզի այս պրոտեինը կարևոր տարր է ոսկորի կառուցվածքում և խնդիր է ստեղծում թոքերի հետ կապված : Պետրուչիանին շատ ցածրահասակ էր . կշռում էր 25 կգ , ուներ 3 ֆուտ հասակ և ողնաշարի կորացում :
Միշելը ջազի սիրահար էր : Դաշնամուր նվագելիս նա ստիպված էր օգտագործել հատուկ հարմարանքներ , որպեսզի ոտքերը հասնեին ոտնակին, չնայած ձեռքերը ունեին բնական երկարություն : Երբեմն նրա ցածր հասակը օգնում էր նրան :Միշելի մենեջերը նրան բերում էր հյուրանոց ՝ ճամպրուկի մեջ դրած , որը նրան թույլ էր տալիս փող խնայել :Նրա ձեռքերը շատ ամրակազմ էին ,որը թույլ է տալիս հիանալի կերպով նվագել ու դաշնամուրի մոտ անցկացնել օրական 8 ժամ…4 տարեկանում նա հեռուստացույցով տեսնում է սևամորթ դաշնակահար Դյուկ Էլինգտոնի ելույթը և ասում է. «Ես ուզում եմ նվագել այս գործիքի վրա» : Ամանորին ծնողները նրան նվիրում են մանկական դաշնամուր ,որը նա շուտով ջարդում է ՝պահանջելով իսկական գործիք և սկսում է ուսումնասիրել մեծն դասականների երաժշտությունը :
Մի անգամ մի կին մտում է Պետրուչիանիի հոր խանութ և տեսնում Միշելին երգեհոն նվագելիս և հմայվելով նրա նվագով՝ ցանկանում է այդպիսի գործիք գնել իր որդու համար :
Հայրը վաճառում է գործիքը ,սակայն կինը հաջորդ օրը ետ է վերադարձնում գործիքը` ասելով, որ այն լավ չի աշխատում, քանզի իր որդին չի կարողանում լավ նվագել : Պետրուչանիի հայրը ստիպված է լինում բացատրել ,որ խնդիրը ամենևին գործիքը չէ ,այլ իր որդու յուրօրինակ տաղանդը : Միշելը առաջինը սովորում է նվագել,նոր հետո գրել ու կարդալ :
8 տարի ուսումնասիրելով դասական երաժշտությունը ,նա տարվում է ջազով, որտեղ նրան գրավում էր անսահման իմպրովիզացիաների (հանկարծաստեղծում,հեհեհե!) հնարավորությունները : Միշելը իր կյանքի ընթացքում միշտ նշել է իր հոր անունը , որի մասին խոսում էր անսահման երախտագիտության զգացումով ՝ անվանելով իր ամենախիստ քննադատը :
-Այժմ իմ հերթն է ,հայր, քեզ տանել ձեռքերիս վրա և ներկայացնել հանրությանը ,-ասում է Պետրուչիանին՝հիանալի երգ ձայնագրելով հոր հետ…
Տաղանդավոր երիտասարդին գրավում է ճանապարհորդելու ցանկությունը, որը նորանոր գլուխգործոցներ ստեղծելու հնարավորություն էր տալու , և նա 16 տարեկանում լքում է հարազատ տունը և ճանապարհորդության վերջում հասնում է Կալիֆորնիա ,որտեղ էլ ծանոթանում է հայտնի ջազային սաքսաֆոնիստ Լյոյդի հետ : Լյոյդը հավաքում է նոր կվարտետ ,որտեղ էլ հանդես է գալիս Պետրուչիանին : Երբ մարդիկ ռադիոյով լսում են նրա կատարումները և հետո տեսնում արտաքին տեսքը , նրա նվագի հզորությունը և փոքրիկ մարմնի միջև եղած կոնտրաստը նրանց ապշեցնում է : Պետրուչիանին ի պատասխան ասում է. «Մարդիկ չեն հասկանում մի հասարակ ճշմարտություն. մարդ կոչվելու համար պարտադիր չէ ունենալ 2մ հասակ…Կարևորը այն է, թե ինչ կա գլխումդ ,այլ ոչ թե ինչ մարմին ունես» :
Կիթառահար Ջոն Աբերկրոմբին ասում է. «Պետրուչիանին բնածին երաժիշտ է : Նրան հաջողվեց դառնալ մեծ դեմք երաժշտական աշխարհում հակառակ իր հասակի : Այդ մարդու ներքին էությունը բազմանշանակ ավելին է , քան նրա ֆիզիկական մարմնավորումը » :
Ի պատասխան հնչում են Պետրուչիանիի խոսքերը. «Իմ փիլիսոփայությունը բավականին պարզ է. չափազանց ինտելեկտուալիզացիան երաժշտության մեջ ձանձրալի է, ինչպես նաև նրա կատարյալ հագեցվածությունը անսանձ ուրախությամբ : Երբ ինչ որ բան շատ է , ձանձրալի է դառնում » :
Պետրուչիանին ազգային հերոս էր , և Ֆրանսիայի նախկին նախագահ Ժակ Շիրակը շատերից այն մեկն էր, որ գովերգում էր նրա ընդունակությունը՝ թարմացնելու ջազը համարձակությամբ ու երաժշտական հանճարեղությամբ…Նրա ջազային ելևէջները լիրիկական են, որոնք ապշեցնում են իրենց հարմոնիայով ու ռիթմային կատարելությամբ. իսկական նրբաճաշակ սվինգ ջազ …
Նա շատ հաճախ ժպիտով կրկնում էր. «Շնորհակալություն մի հայտնեք ինձ երաժշտության համար…Այն ինձ հաճույք է պատճառում, իսկ ես նվագում եմ ինքս ինձ համար…Թույլ տվեք ձեզ հայտնել շնորհակալություն , որ ինձ հնարավորություն եք տալիս ձեզ երջանիկ դարձնելու» :
Համարվելով ֆրանսիական ջազի մեծ ռոմանտիկներից մեկը՝ նա ձայնագրեց 7 ձայնասկավառակ , և 1999 թ. , երբ նրա պլաններում էին 5 մենահամերգ Ֆրանսիայում ,նա մահացավ ինֆարկտից , 36 տարեկան հասակում՝ մահանալուց առաջ ասելով՝
«Ջազը փրկելը իմ աշխատանքն է ,ջազը մեռնում է » :