SmOkE Me HarD...

SmOkE Me HarD...

Tuesday, June 7, 2011

Կիրք-ՊաղպաղակԸ...






Դու ուզում ես պաղպաղակ, և շատ քչերն են, որ չեն սիրում պաղպաղակ ու մեկ էլ իմ նման շատ հաճախ ուտում են զզվանքով.կասեք ինչու? ցանկացած զգացում իր  դրսևորման մեջ ունի և հաճույք, և դաժանություն...
Իսկ Լիլը անսահման շատ է ուտում այս հաճույքը. գուցե գիտի, որ բոլոր մյուս հաճույքները թոշնել են ու չեն շոյի ստամոքսի թիթեռները...ու գրողի ծոցն է ուղարկում բոլոր նրանց, ովքեր կհամարձակվեն առանց իր փոքրիկ մարմնի գնալ պաղպաղակ ուտելու....
Մինչդեռ նրան առաջին անգամ կերան Չինաստանում, 3000 տարի առաջ, երբ ձյունը և սառույցը խառնեցին նարնջի կտորների հետ.....
Չինաստանը գերազանցում է ամեն ինչով..."Աշնան ու Գարնան երգեր'', " Կանայք, որ գարուն են վաճառում", "Պատերազմող թագավորական տներ", "Սիրո արվեստ", "Դաոցիզմ", լիրիկա  ու պաղպաղակ....Կամ պաղպաղակ ուտել  լիրիկա կարդալուց, ոչ թե դեբիլիզացիայի զոհի դեմքով  ու ապշահար նայելով այն մեկին...
Կահիրեյի սուլթանի համար ամեն տարի Սիրիայի սարերից բերում էին ձյուն` խմիչք և պաղպաղակ պատրաստելու համար...
Իսկ Եվրոպային պաղպաղակի հետ առաջին անգամ ծանոթացրեց Մարկո Պոլոն, երբ սկզբում կերան թագավորական ընտանիքի անդամները ու Հռոմի Պապը...Իսկ մեր ժամանակակից պաղպաղակը առաջին անգամ պատրաստեցին Սիցիլիայում, որտեղ հասարակ ձկնորսը հայտնագործեց առաջին  պաղպաղակ պատրաստող մեքենան...
Մենք ուտում ենք նրան, որովհետև տխուր ենք, ուտում ենք, որովհետև տվյալ պահին ուրիշ ուտելու բան չկա, ուտում ենք, որովհետև երջանիկ ենք, ցնդած ենք, գերակտիվ ու որովհետև ձմեռ է նրսում ու պետք է տաքանալ...Ուտում ենք, որովհետև ելակ կա, սիրելու մուսա չկա, արև կա, ուտում ենք,  որովհետև լիքը նյարդայանցնող մարդիկ կան, որ ուզում ես խցկել պաղպաղակի մեքենան.գուցե ավելի համով կդառնան ու ուտելու պիտանի... Սիրում ենք ուտել, որովհետև պաղպաղակ լիզելը շատ մոդայիկ է սեքսուալ կերպարի հետ, երբ գերարագությամբ պտտվող աչքերը ընդունում են ամենաանմեղ հայացքը ի հակադրում լեզվային բնում հալչող պաղպաղակին....և իհարկե ուտում ենք, որ բավարարվի մեր  բնազդը ուտելու, ու դրա հետ մեկտեղ նաև մյուս բնազդները, որ չգիտես ինչու էլի ուտելու բնազդի տակ են գործում, և, գրողը տանի, ուտում ենք, որ նա ուզի ուտել, իսկ դիմացից եկող եիտասարդը խնդրի համտեսել քո պաղպաղակը.....ու այս ամենը գիտակցելով, մենք ուտում ենք...Իսկ այն մեկը կասի. կարող էիր չխորանալ այդքան ու պաղպաղակը թողնեիր ուղղակի Օքսֆորդյան բառարանում դաջված " համեղ նախուտեստ, որ մատուցում են ելակով..." Իսկ դու աղավաղում ես մանուկների հաճույքի սիմվոլը...իսկ ես կասեմ, որ դեռ քիչ եմ ասել և "Նա, ով տեսնելով բահը այն անվանում է բահ, պետք է հենց բահ էլ աշխատի..."

Մոնդ, քո շուրթերը մանգոյի պաղպաղակի են նման...