SmOkE Me HarD...

SmOkE Me HarD...

Thursday, February 3, 2011

Attention!!! CCCR!!!!

Այսօր, մինչ հեռանում էի հին ծանոթներիցս մեկի տանից, տեսա այս նամականիշները, որ չափազանց գեղեցիկ էին, հին ու այնքան լավը, որ արժեր վերջիններիս ուշադրություն դարձնել...և ես նկարեցի նրանց...այնքան շատ էին, իրար վրա թիկնած,  բազմաթիվ նկարներով, որ ժամանակին կարող էին հազարավոր ուղղություններ թռչել ու հասնել հասցեատերերին....Ակամա հիշեցի իմ կյանքի գրած առաջին նամակը, որ ուղղվեց Իսպանիա՝ սիրելի ընկերոջս ու մնաց լավ հուշ, որ ուներ բարի ու հին ժամանակների զգացմունքային մթնոլորտը....
Նամականիշը, որ փակցվեց նամակիս, մինչ ես երեխայի նման հիացած էի վերջինիս կարևորությամբ, ստեղծվել էր առաջին նամականիշի պրոտոտիպով, որը  Անգլիայում էր՝ 1840 թվականին, Ռոլենդ Հիլլի կողմից ստեղծված,  որը և կոչվեց «Սև Պեննի».... ամբողջովին սև գույնի ...և կանացի դեմքով......(դե էլեգանտ անգլիացիներն են)...
 Հետո տարբեր երկրներ ստեղծեցին իրենց նամականիշները՝ վերջիններիս տալով հետաքրքիր անուններ ու տեսք....և ամենատպավորիչ «Ոչ օֆիցալ» նամականիշը՝ LSD գալուցինագենի նամականիշն էր, որ պարունակում էր իր մեջ LSD....Վարդագույն գերակտիվ, եթերային փղիկներ.....


...և ահա իմ հայտնաբերած նամականիշները, որ հավաքվել են սկսած 1970 թվականից և բավականին  թանկարժեք են.....ես հիացած Էի.....

Հ.Գ. Երբևէ կմտածեի՞ք, որ նամականիշները կարող էին այսքան հետաքրքիր լինել....










Օրս արդյունավետ անցավ..........