SmOkE Me HarD...

SmOkE Me HarD...

Sunday, February 6, 2011

SHOESамания!!!!

Երբևէ մտածե՞լ եք կոշիկի ծագման մասին....Պատմությունը կոշիկի Էվոլուցիայի բավականին հետաքրքիր է, որ սկսում է 4000 տարի մ.թ.ա՝ Եգիպտոսում....


2000 տարի մ.թ.ա հռոմեացի դերասանները հագնում էին փայտից պլատֆորմով սանդալներ...1000 տարի մ.թ.ա Սաքոնների հարսանիքների ժամանակ աղջկա հայրը փեսային տալիս էր հարսի կոշիկներից մեկը, որը նշանակում էր հոր իշխանության անցումը ամուսնուն....իսկ հարսանիքի վերջում ով բռներ հարսի նետած կոշիկը, կամուսնանար:
1215-1382 թվականներին Փարիզում սկսեցին հագնել երկար քթերով կոշիկներ...


1500 թվականը արդեն հայտնի էր տղամարդկանց համար նախատեսված բարձրակրունկ կոշիկների համար, որ շատ հարմար էին ձիարշավության համարիսկ 1533 թվականը անչափ հետաքրքիր էր այն փաստով, որ կանայք հագան բարձրակրունկ կոշիկներ՝ բարձրահասակ երևալու համար...
Իտալուհի հարսնացու Կատերին դը Մեդիուն 14 տարեկանում ամուսնացավ դուքսի հետ, և հագել էր կրունկներ՝ բարձրահասակ երևալու համարԻսկ Մերի Թյուդորը Անգլիայում հագնում էր այնքան բարձր կրունկ, որքան հնարավոր էրև մինչ 19-րդ դարը բարձրակրունկ կոշիկները մոդայիկ էին և կանանց, և տղամարդկանց շրջանում...1500-ականներին չափազանց մոդայիկ էին փայտե տակացուներով պլատֆորմային կոշիկները, և երբ Վենեցիայի կանայք պետք է իջնեին նավերից, հարկավոր էր 2 հոգի վերջիններիս օգնելու համար.....





1660 թվականին Ֆրանսիայի արքունիքի կոշկակարը Լյուդովիկոս 16-րդի համար  կարում էր կոշիկներ, որոնց կրունկները  շատ մանր քանդակված էին պատերազմի տեսարաններովիսկ 1745 թվականին մադամ Պոմպադորը՝ Լյուդովիկոս 15-րդի ֆավորիտը, ստեղծեց Stilleto բարձրակրունկ կոշիկները, որոնց համար ոտքերը փաթաթում էին լենտանորով, որպեսզի դրանք փոքր ու նուրբ երևային...երևի Պոմպադորը ցանկանում էր թաքցնել իր ոտքերի տգեղ լինելը....


Մարիա Անտուանետան գլխատվեց բարձրակրունկ կոշիկները հագինիսկ ֆրանսիական հեղափոխության ժամանակ կրունկները գնալով կարճացան, որին էլ հետևեց 1800 ականներին մոդայիկ դարձած տափակ սանդալները հունական ոճով...
1865 թվականը շատ ուրախալի մի փաստ ներկայացրեց. SNEAKERS-եր առաջացան....մեր շատ սիրելի սպորտային կոշիկները....իսկ իսկական stilleto կոշիկները Իտալիայում կատարելագործվեցին, 1970 ականներին, որ մենք մինչև օրս  հագնում ենք....


Բարձրակրունկ կոշիկները միշտ էլ եղել են ուշադրության կենտրոնում...1970ական թվականներին ֆեմինիստական շարժման ժամանակ  կանայք դեմ դուրս եկան դրանց՝ հայտարարելով, որ  բարձրակրունկ կոշիկները կանանց դարձնում են անպաշպան ու խոցելի և ավելի են ընդգծում տղամարդկանց ենթակայությունը կանանց նկատմամբ...հմմմ, մնում է մտածել ու լռել...իսկ ես չեմ համաձայնի....
...և վերջում չմոռանանք, որ կոշիկները շատ կարևոր ատրիբուտ են ու վերջնական տեսք են տալիս մեր կերպարին...