SmOkE Me HarD...

SmOkE Me HarD...

Thursday, June 16, 2011

Մեխ-Մենակությունը...

  
Եվ այս մեխերը մտան հիշողությանս մեջ, ու ես այնտեղից դուրս հանեցի այն տողերը, որ պահում են այս պատկերը. ես գտա իմ տողերի արտացոլանքը` այս նկարը.....Օրեր շարունակ Ֆրիդայի տանգոն մտքումս պարում է, իսկ վաղը "The Club"-ում, "իմ անմահ ......" հետ նախաճաշելիս, ագահորեն թերթելու եմ նրա նկարները ու էլի կարդալու տողեր, որ արտաբերել են Դիեգո Ռիվերայի հանդեպ Ֆրիդա-Կալոյական-անհասկանալի-մուսա սերն ու կիրքը, որ արվեստ դարձավ.....

*****

Ու կասեք. Միայնություն չկա,
Միչդեռ ոչ ագռավ է, ոչ էլ ոսկե թռչնակ`
Հաստ փետուրներով ետևն խաղացնող,
Ոչ էլ մանկության անհույս կախաղան…
Նա է տպագիր գրում  մատներիս փոխարեն,
Որ  մարմնիս երկայնքով պարող պչրանքին չի խաբնվում…
Ու ոչինչ այնքան եղելական չի եղել….
Ու նա դեռ ոչինչ է, նոր ձևավորվող,
Մանկան նման խճճվող իր իսկ  արգանդային տնակում,
 Սեղմում է, մկրատում թիթեռներիս թևերը,
Որ պիտի դառնային  զգացական ասելիք  հարթության վրա…
Ու նա զռում է, անդաստիարակ այլմոլորակայինի նման,
Նեխում իր մեջ,
Ձայներ  արձակում մտքի անսահմանության սնդուկում`
Արձագանքելով արձագանքը….
Եվ նա ծակոտում է մեխային կրծքավանդակը`
Հասարակածված շնչառական խողովակներով…
Ու պայթում է ողնաշարի այն ոսկորը,
Որ ճզմում է թիկունքի  լայնացումը..
Թռչել չկա~….
Ու նա է, նա, որ փռում է մարմինդ համակերպման կմախքի վրա`
Փնտրելով խեղկատակ նմանակ սպիտակ քթով…
Ու ձանձրալի քիմիկոսը կանաչ հայացքով
Հյուսվածքներդ իրար է հյուսում,
Ու տձևացած ոտքերդ հայտնվում աթոռի տակ…
Գրամեքենան դեռ յուղում է նրան,
Թղթեր են թափվում  մարդակերպ գազանի բերանից,
Որ ելք է բացում ճակատից…

2. Երկրորդ ոսկորն է փշրվում աջ թիկունքի…
Շուրթերս փքնում, մատներս դառնում յոթ հատ
Ու զայրույթի հիացական հայելում հաշվում Թարթիչներս
Ինքնանկարման երկրորդ հանդեսում…
Ու դու դեռ քաշում ես հոգուս մեխերը,
Որ թիկունքս են պահում….
Ա~խ, երրորդ ոսկորն է ճաքում….