SmOkE Me HarD...

SmOkE Me HarD...

Saturday, February 5, 2011

PRADA-это когда Тёмные глаза удивлены,Тушь чернее тайны, Настроение — фарфор...мечты ткутся за окнами».

Իմ տրամադրությունը ահա այսպիսին է...բանանի ծառեր, կապիկներ, տրոպիկական վայելքներ, Կարիբյան շունչ ու գունավոր մարդիկ, այնքան գունավոր ու պսիխոդելիկ(այո, ես գրեցի այդ բառը հայերեն psychedelic) հագնված և շփոթեցնելու չափ ուրախ ու էքսցենտրիկ....մի խոսքով.....PRADA!!!! ....էլի Իտալիա.....1913 թվական...PRADA BROTHERS....MIUCCIA PRADA...Haute couture....բոհեմյան կերպարներ...հակասություններ FENDI նորաձևության տան հետ, Interior design......մի խոսքով անկրկնելի իտալական նորաձևության տուն, որ եթե չլիներ, չէր լինի իմ ամենասիրելի <<The Devil Wears Prada>>  ֆիլմը, որ էլ ավելի մեծացրեց իմ՝  Fashion Editor դառնալու համեստ ցանկությունը....




Ես կհագնեի այս կանաչ կոշիկները....))))






BUONGIORNO SENIOR!!!



Իտալիա....Այսօր նայում էի PRADA-ի վերջին ցուցադրությունը և հետո դիտեցի "Ամերիկացին" ֆիլմը Ջորջ Քլունիի մասնակցությամբ, որտեղ հերոսը գնում է իտալական խուլ, բայց միևնույն է չափազանց գեղեցիկ քաղաքներից մեկը, զբաղվում իր սև գործով, սիրահարվում ու մեռնում.....այնպես չեմ սիրում վերջերս, որ հերոսը մահանում է, հույս չի թողնում, իսկ մենք ֆիլմերը սիրում ենք հենց հույսի համար....

Իտալիան այսօր իմ սիրելին է....և ամեն անգամ, երբ հնչում էր ֆիլմում il americano բառը, ես հիշեցի Իտալական օպերան, որ հոմանիշ է ծառայում ԻՏԱԼԻԱ անվանը, Իտալացիների կրքոտ բնավորությունը և լավատեսական տրմադրվածությունը կյանքի հանդեպ....

Իտալացիները, տեսնելով բավականին աղետներ, սովորեցին կյանքը վայելել ու ապրել ներկա օրով, և դա մտավ նրանց արյան մեջ...Նրանք հավատում են. եթե կյանքում որևէ բան կատարվելու է, ուրեմն այն կկատարվի և ինչ-որ բան փոխելը անիմաստ է...Իտալացիներին հասկանալու համար պետք է գնալ օպերա, որտեղ արվեստի մեջ խտացված է Իտալիայի դիմագծերը....Այն կարող է լինել դրամատիկ, կատակերգական, մենակատարով և նվագախմբով, որ ժեստերի, երաժշտության և խաղի միջոցով ներկայացնում են Իտալիան...Իտալացիները իրենց իրական կյանքում էլ խաղում են՝ փորձելով ցանկացած օրը դարձնել տպավորիչ...Նրանք փողոցում գոռում են, միմյանց բարևում շատ բարձր տոնայնությամբ...բոլորը բնույթով երգիչներ են.....սուլում են ու ծիծաղում առանց սահմանների...Ինչու՞ են սիրում խաղալ Իտալացիները....խաղը կյանքը դարձնում է հետաքրքիր ու ինտրիգային....խաղում են՝ խուսափելու ճակատագրի քմահաճույքներից և կյանքի անարդարությունները դիմավորելու դեմքի ցինիկ արտահայտությամբ....և նրանց ամենաուժեղ զենքը նրանց երևակայությունն է...

Իտալացիները կարծում են, որ իրենց լեզուն ամենագեղեցիկն է աշխարհում՝ լի ձայնավորներով, որոնք լեզուն շատ երգեցիկ են դարձնում...Խոսում են մեծ կրքով, էմոցիոնալ խաղերով ու փոխելով տոնայնությունը....և իզուր չէ, որ հասարակ buongiorno այդքան գեղեցիկ է հնչում նրանց շուրթերից...արտահայտվում են են ժեստերով, ձեռքերով ու շարժվեով ամբողջ մարմնով...նրանք չեն թաքցնում իրենց անձնական կյանքը, և զրույցները համարում են ժամանցի մեծ բաղադրիչներից մեկը...չէ՞որ վերջիններիս էմոցիաները ու զգացմունքները չափազանց շատ են դրանք տաքցնելու համար...և Իտալիա ասելով, միանշանակ պատկերացնում ենք PIAZZAS՝ անսահման գեղեցիկ ու կարևոր, որտեղ էլ իտալացիները բեմադրում են իրենց կյանքի խաղը՝մեծ տեղ տալով արտաքին տպավորությանը...Նրանք հայերի նման կարող են ամբողջ կյանքում փող հավաքել՝ աղջկա կամ տղայի հարսանիքը անելու համար, որին պարտադիր հրավիրված կլինի ամբողջ գյուղը...և չմոռանանք իտալական PASTA, սոուսներ, բանջարեղեններ՝ բազմազան ու գունավոր, երբ իտալացիները ջանք չեն խնայում ուտելու արվեստը գեղեցիկ դարձնել. չէ՞որ դա նրանց համար սիրո, հաճույքի ու միավորման սիմվոլ է, երբ ամբողջ ընտանիքը ճաշում է միասին...և արժե նրանց սիրել....նրանք սիրում են կյանքը և......ավելացում իմ կողմից, որին իտալացիները դեմ չէին լինի...SURRENDER TO THE MOMENT, THE THRILL IS MOMENTARY.....և ես հասկացա մի պարզ բան.չկա տգեղ իտաալցի տղամարդ և բոլորը հիանալի ու խռպոտ ձայն ունեն......


Հ.Գ. էՆԻՈ ՄՈՐԻԿՈՆԵ....իտալացի հիանալի օսկարակիր կոմպոզիտոր, որ փայլուն soundtrack-ներ է գրել բազմաթիվ իտալական, հոլիվուդյան ֆիլմերի համար...մեր սիրելի "Once Upon a Time in America", "Malena", "Untouchable", "The American", "The Good, The Bad & The Ugly".....և այլն...

http://www.youtube.com/watch?v=BTb1ya6L7BM


http://www.youtube.com/watch?v=KbDytB6p_T4


Եվ ևս 2 հիանալի կատարում իտալուհի Պատի Պրավոյի կողմից, որ իտալական փոփ-կուլտուրայի ներկայացուցիչներից է և ժամանակին եղել է պոետ, խմբագիր, քննադատ, հիանալի կանտոների հեղինակ, մոդեռնիստ Եզրա Փաունդի ընկերներից մեկը...զարմանալի տեղեկություն էր....))))


http://www.youtube.com/watch?v=NtwoKUoabRk


http://www.youtube.com/watch?v=hDvTdXdnxRw