SmOkE Me HarD...

SmOkE Me HarD...

Saturday, February 12, 2011

Havana LOVE...

http://www.youtube.com/watch?v=enMl4IYlRRo

  Ոչ  մի կերպ չբացվեց վիդեոն....իսկ ես միևնույն է ուզում եմ, որ դուք լսեք այն......ու պարեք, ինչպես ես.....
և ես ամեն օր լսում եմ այն, էլ ավելի հիանում այս երգով  ցրտող երեկոներին, անջատում լույսը ու սկսվում է հիանալի գիշերը...մտքերով...այն, ինչ ունենք, այն, ինչ չկա ու գուցե և լինի այն օրերին, երբ չափազանց գեղեցիկ ենք, փայլուն ու էքսցենտրիկ....ամենագեղեցիկ ու ամենաթախիծ օրեր...այնպես գեղեցիկ եք հնչում այս երաժշտության մեջ....ու ես այնպես եմ ուզում երազել, մտածել, ապրել Թախիծը ու .... ավելի լավ է  դուրս  գամ երևանյան գիշերային քաղաքը` պարելու....կոկտեյլային պար, որ գուցե և չի հնչելու ասես "միևնույն է, մի բան այն չէ"......
Առայժմ........

ОНА - САМОЕ ТАНГО...

Ամեն ինչ սկսվեց տանգոյից..ամեն ինչ կարող էր սկսվել տանգոյից, երբ զրույցները ավելորդ են, հայացքներն են հրավիրում պարի ու մարմինը խոսում ձեր փոխարեն այն մյուսի ձեռքերում...
<<Ես չեմ պարում, բայց մեծ հաճույքով կպահեմ ձեզ, որ պարեք...>>...
...և նա ծնվեց մարմնական աշխարհում, կրքերի մեջ, Բուենոս Այրեսի հասարակաց տներում, ակորդեոնի, ջարդված դաշնամուրի, ջութակի ու գիթարի ելևէջներում, որ մետամորֆոզվեցին Տանգոյի, երբ հաճախորդները, ձանձրանալով սպասել իրենց հերթին, պարեցին առաջին տանգոն...
Այն պարեցին Արգենտինայում, երբ ոգեշնչվել էին աֆրիկյան ցեղերից...տանգոն` աֆրիկյան թմբուկն է ....և ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնենք սևամորթներին մեր մարմնին էսթետիկական հաճույքներ նվիրելու համար....
Տանգոն  վերջանում է այնտեղ, որտեղ սկսում է անտարբերությունը...Տանգո` այստեղ և հիմա....և ամեն մի տանգոն բաժանում է...և մարմինը երբեք չի խաբում....



Դեկտեմբերի 11-ին տանգոյի միջազգային օրն է, տանգոյի արքա Կառլոս Գարդելի ծննդյան օրը...նա երգեց " mi noche triste" 1917 թվականին, և այդ օրվանից տանգոն դարձավ տխուր երգ...տխուր միտք, որ պարել գիտի...ЮНЕСКО-ն Կառլոս Գարդելի ձայնը գրանցեց որպես մշակույթային արժեք Մոցարտի ու Բախի հետ միասին...և արգենտինացիները սիրում են կրկնել. <<Եթե դուք հավանում եք Բախի երաժշտությունը, իսկ Գարդելինը` ոչ, ապա ձեզ դուր չի գալիս նաև Բախը>>....



http://www.youtube.com/watch?v=7daqW21Fb9U      ինչ հին է ու աննման լավը.....
http://www.youtube.com/watch?v=ErvxciUHqW0        ֆիննական տանգո...
http://www.youtube.com/watch?v=QE4XsREz0Qw     Աստոր Պյացոլա...որ տանգոյի մեջ 1950ականներին մտցրեց ջազի ու դասական երաժշտության շունչը ու իր ձևով ապրեցրեց այն....

Մինչ այդ տանգոն ինքնահավան գովք էր հերոսի մասին, որ իր հմայքով գերում է կանանց ու խաբում...և այժմ տանգո երգում է լքված տղամարդը, որ սիրում է կնոջը...տանջվում սիրո պակասից և թախիծը նրա երաժշտությունն է, իսկ տանգոն` Նոստալգիա...և երազներ, որ տանում են հեռավոր երկրները հարստության, սիրո....սիրո ու խաղաղության դրախտ...
Բանդոնեոնը սկսում է հնչել...տանգոն ապրում է...սև ներկված աչքեր, կարմիր-սև գամմաներ, իրանի լայն բացվածք, ցանցե զուգագուլպաներ և հայացք, որ խանդում է, սիրում է, ատում է, կռվում ու հանդարտվում ՆՐԱ ձեռքերում...




Տանգո պարեցին Հռոմի պապի մոտ, 1924 թվականին, Վենետիկի գրադարանում..պարուհու հագին համեստ զգեստ էր` մինչ կրունկները իջնող..բանդոնեոնը հնչեցնում էր AVE MARIA տանգոն.....և պապը հավանեց այն...այդ օրից սկսած ավարտվեցին տանգոյի հետ կապված բոլոր սահմանափակումները, երբ տանգոյի սիրահարը մերժվում էր եկեղեցու կողմից....
Եվ  մեզ տալով անվերջ հնարավորություններ տանգոյի տեսքով` շտապենք զանգել մեր սիրելիներին, հագնել հարմար կոշիկներ, գնալ Միլոնգա, միացնել ամենահին տանգոն ու հիշենք, որ ամենակարևորը  գեղեցիկ ոտքերն են, հպումները, ոչ թե քայլերը, ինդինվիդուալությունը և ոչ մի խոսք, այլ գրկախառնում ու շուրթերի թեթև շարժում , որ գուցե և համբույր դառնա...
 Տղամարդը իշխում է, կինը` ենթարկվում, և նրանք պարում են կիրք.էլ ինչը կարող է լինել ավելի հիանալի ու ........No words....only Tango...Tango never lies....