SmOkE Me HarD...

SmOkE Me HarD...

Friday, July 8, 2011

ЧёРТиК...




Եվ ով կասի.ովքեր են որոշել ստեղծել արխիվները? Ապրեն նրանք, որ ես այսօր փորփրում եմ ինքս ինձ ու գտնում անցած օրերի պոեզիայի վերապրումը  0:01-ին, իմ մտքում....
Կորցրա անցյալդ, ապագան կգնես....
Ինչ լինումա, լավի համարա լինում...
Ու ես կասեմ. ամենը անկարևոր է, կարևոր եմ ես ու իմ ԵՍ-ը...որ բոլոր ԵՍ-երից ամենաԵՍ-ն է...
ՈՒ հիմա իմ ԵՍԸ հիվանդ է, սատկում է, ժպտում է, ողբում է,վերադառնում է, փախչում է,   գրում Նարեկացի-"Մատյան Ողբերգության" Երևանյան մելոդրաման, կամ տրադիկոմեդիան, ռեալիստական չբացահայտված վեպը, "Օպտիմիզմը քայքայումը", "Լավատեսությունը իդիոտների կերն է", "Ռեալիստը դատապարտված է պեսիմիստ կոչվելու խաբկանքին", և ամենակարևորը, որ ունի Երևանյան գիշեր-ցերեկը` Իդեալիստ նյութապաշտ-սատանայական-հմայքե-հրեշը` ԻՆՁ...
Ներեցեք ինձ, ես այն եմ, ինչ կամ....I am what I am...it means, I am what U see...Աստված ասեց Մովսեսին...
Եվ ես այնքան եմ, որ ավարտել եմ վաղուց աշխարհի ամենահիմար պայքարը, որ պաթեթիկ է, ծիծաղելի, ողբալի, անհույս ու ժանտախտային` ՓՈԽԵԼ ԻՆՔՍ ԻՆՁ....


*****
Կարմիրը երկնքի սավանն է,
Վախը իմ սպասումը…
Կրունկս կոտրվեց երկնքի սավանի մեջ մխրճվելուց,
Գրեթե ընկա, գրեթե բռնեցիր, գրեթե սիրահարվեցի…
Բոլորեցինք տարին, համրելով շնորհավոր
Եվ օդային կրքեր Կոչամբաբայից մինչ Բայա Բլակա…
Հետո փոքրիկ սպասումը մեծացավ
Ու էլի փոքրացավ երախներիս ախորժակը…
Սլսեցինք առավոտյան թռչուններ ուտել,
Որդնած խնձորներ ու թրթուռ, որ որդան կարմիր է ծորելու.
Անհամ էր…
Եվ սկսենք նորից.
Երկրորդ կրունկս ընծայեց լիարժեք կոտրվածքը,
Գրեթե ընկա, գրեթե բռնեցիր, գրեթե սիրահարվեցի…
Բոլորում ենք երկրորդ տարին` բարև ասելով լեզվային բնում…
Եվ կարմիր երկնքի կարմիր սավանի վրա կարմրում է անկրունկ կիրքը
Աջ կրծքի փափկությամբ…
                                                                                           


*****
Նոր համային օրվա առաջին մուսան...որ չեմ էլ հիշում` երբ եմ քերթել...ինչևէ...շատ հարազատ է, նորից, կրկին անգամ ու դեռ ապագայում կլինի...
 Իսկ ինձ այնքան ցավոտ է, որ......... ուղղակի ցավոտ է...աչքերս վկա...
Եվ ես միաժամանակ սիրում եմ , ատում եմ ինքս ինձ, պաշտում ինքս ինձ, քարկոծում ուղեղս, դարձնում աստված, իմաստնանում վայրկայնների մեջ....և....................................... ՈՒՐ Է ՍԻՐՏՍ.....?
էէէ~~~հ, դուք էլ հարցրեք ինքներս ձեզ...

No comments:

Post a Comment