SmOkE Me HarD...

SmOkE Me HarD...

Wednesday, July 20, 2011

ՊՍԻԽՈ-Որբուկը...



 Այսօր երաժշտություն չկա. թաղվենք առանց դրա, կամ էլ միայն բլյուզ...The thrill is gone, babe...Այո, գոռա Բիբի, դու հիանալի էլ բլյուզում իմ թախիծը...
Տեսնես Աստված ինչ էր մտածում, որ կյանքը արարեց այսքան թախծալի...Երևի մտածեց Բլյուզի մասին...
Էխ, սիրելիս, ես տեղով բլյուզ եմ...այսօր բլյուզեցի քեզ....գծի այն կողմում...
Դե,երգիր, Ջոննի, "Chill out, things gonna change...."

*****

Քամին խշշում է անձրևի նման,
Դու վարարում ես,
Արյունս դառնում է Կիլիմանջարոյից հալած ձյուն,
Ու ես չգիտեմ հուսալ ավարտը վերադարձի.
Ես չբեր կովի պես միայն բառաչ-լաց գիտեմ…
Նա երջանիկ է,
Այն երրորդը,
Որ մեր բարեկամն է…
Մենք նրան ատել ենք, որ ուներ մեր ուզածը,
Եվ ես սիրել, որ ԿԱ…
Ես սիրում եմ քեզ, “Կանաչ  Երկոտանի”,
Սիրում չսիրելով ու  այն վախկոտի պես,
Որ խախտել է օրենքը ու ոստիկան տեսել. Երկուսն էլ խղճուկ են…
Տենչում եմ, բաղձում թաքուն քահանայի պես` Մարմին,
Իմ հոգու հարստության  երկվորյակ զավակին`
 Իդեալ, գրկիր ինձ,
Պոկիր կուրծքս ու ձախ ականջս.
Տձևության անկարողությունը կպսակի մեզ դափնիներով անվերադարձի,
Եվ մենք կձուլվենք քո այլայլված հմայքի ծովախորշերում…
Ես` արդի Սամուրայս, վերագտնում եմ քո հիստերիկ ծիծաղ-գաճաճ ժպիտը,
Ու հայացքից սուիցիդալ մտքերը ինձ տանում են Ճապոնիա`
Եվ ես վերապրում եմ սամուրայ-մարտիկի անսահման վեհ պատիվը`
Ճանաչում եմ քեզ…
Ես ինքնասպան եմ լինում Bonny and Clyde-ի հիշատակին,
Որ ծաղիկներն էին Մեծ Դեպրեսիայի….
Քո սիրելի հերոսների` 3-րդ շերտ դիակին , կճանաչես ու հոգիս էլ չի ուզենա համբարձվի
Եվ այսպիսով ես ասում եմ. ես ոսկե անվերջությունն եմ,
Որովհետև ես ոսկե անվերջությունն եմ:
Իմ անհեթեթությունը  Աստվածաշնչի քո պատգամն է,
Իմ Տաֆտալոգիան` միջոց` ասելու չասվողը…
Ամե~ն…Ամե~ն…Ամե~ն….
Իմ խղճուկ ալտեր Էգոն զմրսում է քեզ տարիների մեջ,
Համրում,
                 Նկարում
Հանկարծակի բեղնավորված մի անբախտ ՍԵՐմիկ,
…..Սիրտս խառնում է քո սիրուց, ՍԵՐ ԻՄ,
                           Ես հղի եմ Քո սիրով…
Դե ժպտա, բացվեք, մսաՍԵՐ ատամներ…
Ժպիտ, դու անտեր ես,
Գոնե հաչա,
Ասա, չեմ ժպտա…
Մինչ ես կուզեմ ջարդել ատամներիցդ 10 հատ
Ու սարքել սրճախմություն…
Խմենք Աբոլիցիոնիզմի Իգնասիուս Սանչոյի կենացը.
Կեցցե~ Սևի Սպիտակը….
Է~հ, քաշիր եղունգներս, պատանյակ իմ անմեղ,
Ելակի թփուտներով տղամարդ դարձած,
Ես զզվելի եմ,…
Մաքրվիր իմ արգանդի բույրից…
մինչ ես կհասկանամ իմ ԵՍ-ի անփարատելի եղելիությունը,
Որ վաղուց չոքել է քեզ մոտ`
Որպես Կոչամբաբայի որբուկի վերջին հույս` UNESCO-ի դարպասների առաջ
Ցնծա~,
Ցնծությունը մարդկային փառասիրության էպիզոդն է,
Ցնծա~, իմ ընկեր, Բիթնիկները հաղթել են…
*****
Ես Պսիխո-Իմպոտենտ եմ,
Ես սիրում եմ ինձ:




No comments:

Post a Comment