SmOkE Me HarD...

SmOkE Me HarD...

Friday, February 18, 2011

Ես ուզում եմ խոսել քեզ հետ...


Միտքս եկավ ծանոթացնել  ձեզ  իմ բանաստեղծություններից մեկի հետ.... լավ սկիզբ է` ձեզ թողնել ներս` իմ աշխարհի որոշ սենյակներ......ահա իմ արվեստը.....

                                                                       *****

Աստղերը այսօր երևում են պարզկա, ու գինեթուրմ հոգիները  շուրջպար են բռնել քնքշության գրկում...                 
Երկնային պարզություն, որ հոգու սնուցիչն է, իմ հոգու գիշերային նինջը կազդուրիչ, որ փայլելու եմ վաղը,
Այնպես թեթևորեն ու ժպտուն,ասես չես էլ եղել:
Աստղերը, որ ոսկեզօծից լվացվել էին ու 69 օր առաջ հեռացել,
Այժմ մրսում են ՝ փութալով գիշեր ավետել՝ ինձ առնելով կենդանի ափերն իր ժպիտի,
Որ գիշերն է նվիրել՝ անցած օրերից անկախ.
Կայինք...ու չկանք...
Աստղերը դեռ փայլում են, ու գլուխս պտտվում է սևորակ մետաքսից,
Որ աչքերիդ մթնագույն մոգության պես կանչում է համբույրի:
Աստղերը պարում են , ու մտքերը ապաքինումի դառնում են  հոսանքներ տենդահույզ   կարոտի
Եվ այնպես քնքուշ է, այնպես երկրային արտաշնչումը նոր օրվա կաթնագույն ծաղիկների,
Որ երկնքի այգում են զարթնել ՝մաքրված երեկվա  անձրևից,
Որ վաղուց չորացել է արդեն...ու հետքեր չկան…
Տես, ծաղիկները  պարում են ,ու <<դրասանգ>> կյանքն է օղակել օդը...

                                    *****
Մենախոսություն նոր էջերին հին օրագրի,որ կյանք է կոչվում...


2 comments:

  1. ES MINCHEV QO BANASTEXCUTYUNNERIN CANOT LINEL@ GITEI, VOR QO MEJ KA MI BAN, VOR URISHNERI MEJ UXXAKI CHKA! KARDALUC HETO ARDEN BARER CHEM GTNUM HIACMUNQS ARTAHAYTELU. UXXAKI TAXANDAVOR AXJIK. TOX VOR QO ERAZNERI QNQSHUTYUN@ QEZ MISHT PAHI ENPISIN, INCHPISIN VOR KAS! I SRTE HAJOXUTYUNNER EM MAXTUM!

    ReplyDelete
  2. shnorhakal em Qis jan...anchap....es el misht asel em...du shat lavn es u tarbervox...qo mej mi tesak hangstutyun ka....u hianali jpit.....shat bari...))))

    ReplyDelete