SmOkE Me HarD...

SmOkE Me HarD...

Friday, February 18, 2011

Мои цветы....что похнут вечностью.....


 For My Favorite Asy...she is supaintelectual girl, with wise look in her eyes....very rare feature, of course among our youth.... very pretty girl, one of my favorite readers...that  time to time ask me about my art....thank U very much , My dear)))

                                          *****

Յասամանները սենյակի օդը մանուշակագույն են ներկել,
և վաղվա բույրը գալիք առավոտվա գերելու է, ու քթանցքներիդ յասամանի բույրն է փայլելու՝
Ի հիշատակ մարմնիս բույրի…
Անհոգ արթնացումի հեզ  շարժումների արանքով յասամաններից պոկված քամին է հարվածելու ձեռքերիդ՝
Ի հիշատակ ձեռքերիս խաղի քո գրպանում…
Ցողաթաթախ աչքերիդ սև փայլքերի մեջ, որ մանուշակագույն արևներ ունեն,
Հառնում է կերպարանքս վերջին հանդիպումի.
գիտեինք ՝ հավերժ ենք ժպտալու…
Առավոտվա տոթից տաքացած սավանդ շունչս է  տարուբեր անելու՝ հավատացնելով, թե կամ…
Քո մահճի գերող ճիրանները, որ բմբուլե փափկություն ունեն,
Այժմ փտում են մենակության հոտից, որ մաշկիդ էլ է կպել…
Ամառ բուրող առավոտներին, երբ ուրվական  ժպիտս ձգվում է մարմնիդ հասակով,
Զգում ես, գալարվում ես, արբում ես կարոտիդ վիսկիից՝
Չվախենալով արբեցող անունից…
Թարմ արևածագի համր լռության մեջ ժամացույցի սլաքներն են տնքում,
Ու կիսանինջ քնիդ մթում ,որ ափեր չունի, կրքիս տնքոցներն ես լսում՝
Մանուշակագույն ներկելով մեր աշխարհը…

                                               *****
Արթնանալու ժամն է ,սիրելիս,..
Մի հեռու,բարի առավոտ…

No comments:

Post a Comment